Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին
24.09.2020 | 14:17

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 976 000-ը, բուժվել է 22 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները:


Ռուսաստանում տասներորդ օրն անընդմեջ աճում է COVID-19-ի նոր դեպքերի թիվը, կրկին պարտադիր ինքնամեկուսացում է սահմանվել արտերկրից վերադարձողների համար: Կորոնավիրուսից մահացել է Պետդումայի պատգամավոր Վախա Ագաևը, 13 պատգամավոր գտնվում է հիվանդանոցներում, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի 450 անդամներից 50-ն արդեն կորոնավիրուսային հիվանդություն է տարել: Սանկտ Պետերբուրգում կրկին շտապ բուժօգնության ավտոմեքենաների հերթեր են առաջանում կորոնավիրուսով հիվանդների ընդունող հիվանդանոցների դիմաց, պացիենտներին նաև միջանցքներում են տեղավորում:
Իսրայելում լոքդաունը դեռ արդյունք չի տվել, նոր ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 6861 դեպք, հիվանդանոցները գերբեռնված են, վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ավելի վաղ սահմանված կարանտինի խստացման մասին:


Ֆրանսիայում նույնպես խստացվում են սահմանափակումները: Ռիսկի բարձր մակարդակ ունեցող քաղաքներում՝ Բորդոյում, Լիոնում, Նիսում և Փարիզում, բարերը կփակվեն երեկոյան ժամը 10-ին: Հասարակական վայրերում չի թույլատրվի հավաքվել 10 մարդուց ավելի: Կարգելվեն նաև ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները: Մարսելն ու Գվադելուպան ընդգրկվել են վտանգի առավելագույն մակարդակ ունեցող գոտիներում՝ այնտեղ երկուշաբթի օրվանից բարերն ու ռեստորանները կփակվեն: Խանութներն ու թանգարանները կշարունակեն գործել, բայց պետք է հետևեն սանիտարական խիստ կանոններին:


Բրազիլիայում մարզադաշտերը բացվում են ֆուտբոլասերների համար, և սա այն դեպքում, երբ երկիրը վարակվածների թվով աշխարհում երրորդն է:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ