«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շավարշ Քոչարյան. Առավել ակտիվ է Ռուսաստանը, Ֆրանսիան 2-րդ հրադադարն էր ուզում առաջ տանել․ շատ կարևոր է, որ ամերիկյան կողմն էլ միանա

Շավարշ Քոչարյան. Առավել ակտիվ է Ռուսաստանը, Ֆրանսիան 2-րդ հրադադարն էր ուզում առաջ տանել․ շատ կարևոր է, որ ամերիկյան կողմն էլ միանա
20.10.2020 | 21:24

3 համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարը պահպանվի, իրականացվի՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը։

«Շատ կարևոր է հանդիպումը այն առումով, որ առ այսօր 3 համանախագահներից առավել ակտիվ է Ռուսաստանը, Ֆրանսիան էլ, որովհետև երկրորդ փորձը՝ այդ հրադադարի հայտարարման, արդեն փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը, և հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։ Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է՝ 3 համանախագահների մոտ էլ, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարը պահպանվի, իրականացվի»,- ասաց նա։
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում փակ ֆորմատով քննարկումը պատահական չի եղել։

«Քննարկումը հենց սրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի։ Չլինի, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար և հետո խախտվում է։ Ներկա փուլում 3 համանախագահներն ունեն 1 մանդատ, մանդատն այն է, որ իրենք նպաստեն՝ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։ Ինչպես նաև երկրորդ մանդատը, որը կապված է նրա հետ, որ նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, որը 2016-ից վերսկսվեց, հիմա էլ նորից վերսկսվել է։ Սա իրենց համար ահազանգ է»,- նշեց փոխարտգործնախարարը։
Վերջին օրերին Երևանում միջազգային կազմակերպությունների, տարբեր դեսպանատների դիմաց քաղաքացիները բողոքի գործողություններ են իրականացնում՝ դժգոհելով Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված թուրք-ադրբեջանական ահաբեկչական հարձակումների վերաբերյալ միջազգային արձագանքից։ Շավարշ Քոչարյանի խոսքով՝ շատ դեպքերում ՀՀ-ին ևս չի բավարարում միջազգային արձագանքը։ «Նախ տարբեր տիպի արձագանքներ կան։ Շատ էական է հետևյալ հանգամանքը՝ հստակությունը մեր դիրքորոշմանը։ Իհարկե, շատ տեղեր կան, որ բավարարված չենք։ Չի կարելի Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես տարածք, քանի որ ճանաչված չէ և այդտեղ մարդիկ չեն կարող օգտվել մարդկային տարրական իրավունքներից։ Չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից, որ սուբյեկտում են բնակվում, դա ակնհայտ է։ Այստեղ խնդիրներ կան»,- ասաց նա։ Միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների արձագանքն այժմ որոշվում է մարտի դաշտում․ «Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև մարդիկ են զոհվում, բայց մյուս կողմից մենք պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է, և նա, որը հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի, դատապարտված է։ Մենք պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք՝ ինչ հարգանքով մեզ կվերաբերեն բոլոր միջազգային կազմակերպությունները»։

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ