Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը Մակրոնին դատապարտել է լուսավորյալ իսլամի գաղափարի համար

Էրդողանը Մակրոնին դատապարտել է լուսավորյալ իսլամի գաղափարի համար
20.10.2020 | 21:33

Թայիփ Էրդողանը Էմանուել Մակրոնին քննադատել Է նրա «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար: Մակրոնը մեծ ելույթ է ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով, հայտարարելով, որ օրինագիծը, որն ուղղված Է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանություններն իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը գտնում է, որ պետք է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծել, որը թույլ կտա «լուսավորյալ իսլամ» կառուցել երկրում:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է Ֆրանսիայում իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման հսկողությունը: «Վերջին ժամանակներս հայտնվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «ֆրանսիական իսլամը», «եվրոպական իսլամը», «ավստրիական իսլամը»: Մակրոնի իսկական նպատակը մուսուլմանների հետ հաշիվ տեսնելն Է: Նրանք ցանկանում են ստեղծել հակաիսլամական համակարգ, որի դեպքում կրոնական արարողությունները կարելի Է անցկացնել միայն տանը, որի դեպքում արգելվում են կրոնական խորհրդանշանների օգտագործումը: Այդպիսի համակարգի անվանումը ոչ թե ժողովրդավարություն Է, այլ՝ տոտալիտարիզմ»,-ասել Է Էրդողանը ԻՀԿ տեսախորհրդաժողովում ելույթում:

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ