Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ծուղակում մնացած ու փրկված զինվորներ կան, բայց նրանց թիվը մեծ չէ. Հովհաննիսյան

Ծուղակում մնացած ու փրկված զինվորներ կան, բայց նրանց թիվը մեծ չէ. Հովհաննիսյան
21.10.2020 | 10:34

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ շրջափակման մեջ մնացած ու փրկված 170 զինվորի մասին լուրը մասամբ է մոտ իրականությանը: Նշենք, որ երեկվանից համացանցում տեղեկություն է տարածվում այն մասին, թե մի քանի օր շարունակ կորած համարվող թվով 170 զինվոր է դուրս եկել շրջափակումից:


«Այս օրերին, այո, եղել են դեպքեր, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ մարտական գործողությունների ժամանակ ծուղակում էին հայտնվել կամ մոլորվել, փրկվել են ու կարողացել դուրս գալ: Բայց խոսքը մեծ թվի մասին չէ հաստատ»,- նշում է նա:

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ