Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսպա­նա­կան գրանդ­նե­րից եր­կու­սի պար­տու­թ­յամբ

Իսպա­նա­կան գրանդ­նե­րից եր­կու­սի պար­տու­թ­յամբ
23.10.2020 | 01:25

Մեկ­նար­կեց Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յի­նը։ Ա­սել է թե՝ սկս­վեց ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի ա­մե­նա­խո­շոր տո­նը։ Դի­տար­ժան մր­ցակ­ցու­թյուն­նե­րի պա­կաս չի ե­ղել, ինչ­պես որ չի ե­ղել լար­ված մր­ցակ­ցու­թյան պա­կաս։
Ա­նակն­կալ­նե՞ր։ Ի­հար­կե։ Ընդ ո­րում՝ ինչ­պես հա­վա­սա­րա­պես ու­րա­խաց­նող մի կող­մի, այն­պես էլ նույն­չափ խո­ցող մյուս կող­մի հա­մար։ Ա­սել է թե` ոտ­քի վրա հաղ­թա­նա­կի տրա­մադր­ված­նե­րը ծանր դա­սեր են ստա­ցել, ու նրանց մեջ ա­մե­նա­ցա­վոտ դաս ստա­ցա­ծը Մադ­րի­դի «Ռեալն» է։

A ԽՈՒՄԲ
Խմ­բա­յի­նի ֆա­վո­րիտ­ներ հա­մար­վող «Բա­վա­րիա­յի» ու «Աթ­լե­տի­կո­յի» մր­ցակ­ցու­թյու­նը վեր­ջին­նե­րիս հա­մար ա­վարտ­վել է ա­մո­թա­լի պար­տու­թյամբ։ Բո­լոր դեպ­քե­րում ե­կեք չմո­ռա­նանք, որ պաշտ­պա­նա­կան գծի ա­ռու­մով մադ­րիդ­ցի­ներն աշ­խար­հում ու­նեն ե­թե ոչ լա­վա­գույ­նի, ա­պա առն­վազն լա­վե­րից մե­կի հա­մա­րու­մը, ու չնա­յած սրան, գն­դա­կը չորս ան­գամ ստիպ­ված են ե­ղել հա­նե­լու դար­պա­սից՝ ան­կա­րող լի­նե­լով պա­տաս­խա­նե­լու գեթ մե­կով։ «Աթ­լե­տի­կո­յի» եր­կր­պա­գու­նե­րի միակ մխի­թա­րու­թյու­նը թերևս այն է, որ զի­ջել են այս պա­հի դրու­թյամբ աշ­խար­հի լա­վա­գույն թի­մին։
Խմ­բա­յին երկ­րոր­դում մր­ցել են «Զալց­բուրգն» ու Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տի­վը»։ Այս­տեղ էլ ա­ռանց ա­նակն­կա­լի չի ե­ղել։ Ռուս­նե­րը կա­րո­ղա­ցել են խա­ղի ըն­թաց­քը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ վե­րահս­կել ու տուն են վե­րա­դար­ձել միա­վոր վաս­տա­կած՝ 2։2։ Նրանք հե­ղի­նա­կել են հան­դիպ­ման թե ա­ռա­ջին, թե վեր­ջին գո­լը։

B ԽՈՒՄԲ
Միան­գա­մից ա­սենք, որ «Ռեալ»-«Շախ­տյոր» դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­վել է ա­նակն­կալ ար­դյունք։ Հատ­կա­պես ցն­ցող էր ա­ռա­ջին խա­ղա­կե­սը, ո­րում մադ­րիդ­ցի­նե­րը զի­ջել են 0։3 հաշ­վով։
Ին­չու ենք օգ­տա­գոր­ծել «ցն­ցող» ո­րա­կու՞մը։
Ամ­բողջ հարցն այն է, որ հյու­րե­րը խա­ղա­դաշտ էին հա­նել հիմ­նո­վին ե­րի­տա­սար­դա­կան կազմ, ու ե­րեկ­վա պա­տա­նյակ­նե­րը դաս էին տա­լիս հա­մաշ­խար­հա­յին գրանդ­նե­րից մե­կին։
Բնա­կա­նա­բար, հարց կա­րող է ա­ռա­ջա­նալ, թե նման ա­հեղ մր­ցակ­ցի դեմ ին­չու՞ ե­րի­տա­սար­դա­կան կազմ ու ին­չու այդ­քան քիչ փո­խա­րի­նում­ներ։
Խն­դի­րը շատ պարզ է. հան­քա­փոր­ներն ու­նեին պա­հես­տա­յին­նե­րի չա­փա­զանց կարճ նս­տա­րան, ե­ղած փո­խա­րի­նում­ներն էլ հան­դիպ­ման վեր­ջին րո­պե­նե­րին էին, ո­րոնք թե­լադր­ված էին ոչ թե տակ­տի­կա­կան նկա­տա­ռում­նե­րով, այլ նրա­նով, որ ֆուտ­բո­լիստ­նե­րը պար­զա­պես ու­ժա­քամ էին ե­ղել։
Ա­ռա­ջին խա­ղա­կե­սի բա­ցա­հայտ ձա­խո­ղու­մից հե­տո, ի­հար­կե, սպաս­վում էր, որ հան­դեր­ձա­րա­նից դուրս կգա ո­րա­կա­պես նոր «ար­քա­յա­կան», քա­նի որ մար­զա­կան շտաբն ան­խու­սափ շտ­կում­ներ պի­տի ա­ներ։ Մադ­րիդ­ցի­նե­րը եր­կու գոլ են հե­ղի­նա­կել, սա­կայն չեն կա­րո­ղա­ցել ա­վե­լին ա­նել ու խմ­բա­յի­նը, փաս­տո­րեն, սկ­սել են բա­վա­կա­նին խո­շոր գլ­խա­ցա­վան­քով, ո­րով­հետև այս­տեղ եր­կու ու­ղեգ­րի հա­մար պայ­քա­րող է­լի թիմ կա, ո­րը ֆա­վո­րիտ չի հա­մար­վում, սա­կայն շան­սե­րը պա­կաս չեն գնա­հատ­վում։ Խոս­քը «Ին­տե­րին» հյուր գնա­ցած Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի» մա­սին է։
Հան­դի­պումն ու­նե­ցել է ան­զի­ջում բնույթ, ա­ռա­ջի­նը հա­ջո­ղու­թյան են հա­սել տան­տե­րե­րը։ Ի դեպ նույն Լու­կա­կուն 90-րդ րո­պեին խփել է իր ու թի­մի նաև երկ­րորդ գո­լը՝ տան­տե­րե­րին փր­կե­լով պար­տու­թյու­նից՝ 2։2։
Թե­պետ մեկ տու­րի ար­դյուն­քով սկզ­բուն­քո­րեն ա­նի­մաստ է լուրջ հետևու­թյուն­ներ ա­նել, սա­կայն չենք կա­րող չն­կա­տել, որ այս­տեղ խմ­բա­յինն ու­նի թե՛ տա­րօ­րի­նակ, թե՛ զվար­ճա­լի տեսք։ Ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում ա­մե­նա­թույլ օ­ղակն է՝ «Շախ­տյո­րը», վեր­ջին հո­րի­զո­նա­կա­նում թիվ մեկ հա­մար­վողն է՝ «Ռեա­լը»։

C ԽՈՒՄԲ
«Ման­չեստր Սի­թի»-«Պոր­տու» մր­ցակ­ցու­թյու­նը տան­տե­րե­րի հա­մար սկս­վել է բա­վա­կա­նին տհաճ ա­նակն­կա­լով՝ գոլ բաց թող­նե­լով։ Ինչ խոսք, այն­պես չէ, որ Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում հզոր են մեկ­նար­կել, ու լա­վա­տե­սա­կան ակն­կա­լիք­նե­րը թի­մից ա­ռա­վել քան են, բայց, բո­լոր դեպ­քե­րում, «Սի­թին» մնում է «Սի­թի»։ Հու­րա­խու­թյուն անգ­լիա­կան թի­մի եր­կր­պա­գու­նե­րի, այն կա­րո­ղա­ցել է ի­րեն գտ­նել ու հան­դի­պու­մը հասց­նել հաղ­թա­կան ա­վար­տի՝ 3։1։
Խմ­բա­յին երկ­րորդ մր­ցակ­ցու­թյու­նում «Օ­լիմ­պիա­կո­սը» կոտ­րել է «Մար­սե­լի» դի­մադ­րու­թյու­նը։ Հան­դիպ­ման միակ գո­լը ար­ձա­նագր­վել է հա­վե­լյալ ժա­մա­նա­կում, երբ թվում էր, թե կող­մերն ար­դեն հա­մա­կերպ­վել էին միա­վոր կի­սե­լու գա­ղա­փա­րին։

D ԽՈՒՄԲ
Չնա­յած դար­պա­սի միայն մեկ գրավ­մա­նը՝ «Ա­յաքս»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյունն ան­զի­ջում է ե­ղել՝ եր­կուս­տեք գո­լա­յին բա­վա­կա­նին շատ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով։ «Ա­յաք­սը» թեև գոր­ծել է հա­մար­ձակ, ստեղ­ծա­գոր­ծա­բար՝ մր­ցակ­ցին ա­ռա­ջադ­րե­լով բա­վա­կա­նին մեծ թվով բարդ լու­ծում­ներ, այ­դու­հան­դերձ խա­ղա­դաշ­տից հե­ռա­ցել է պարտ­ված։ Հան­դիպ­ման ել­քը վճռ­վել է այն բա­նից հե­տո, երբ տու­գա­նա­յին հրա­պա­րակ Մա­նեի փո­խան­ցու­մը դի­պել է հո­լան­դա­ցի ֆուտ­բո­լիս­տի ոտ­քին ու հայ­տն­վել ցան­ցում։
Փո­խա­րե­նը գո­լե­րի ա­ռա­տու­թյուն է ե­ղել «Մի­դյու­լանդ»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ փայ­լել են ի­տա­լա­ցի­նե­րը։ Չորս ան­պա­տաս­խան գն­դա­կը հա­վաս­տել է նրանց ու­նե­ցած բա­ցա­հայտ ա­ռա­վե­լու­թյու­նը։

E ԽՈՒՄԲ
«Չել­սի»-«Սևի­լիա» դի­մա­կա­յու­թյու­նը մր­ցակ­ցա­յին ա­ռա­ջին օր­վա միակ հան­դի­պումն էր, որ­տեղ այդ­պես էլ դար­պա­սի գրա­վում չար­ձա­նագր­վեց։ Ե­թե ան­կեղծ՝ դի­տար­ժա­նու­թյան ա­ռու­մով էլ այս մր­ցակ­ցու­թյու­նը չփայ­լեց, թե­պետ ան­դա­լուզ­ցի­նե­րը պի­տի որ կա­րո­ղա­նա­յին «ազն­վա­կան­նե­րի» պաշտ­պա­նա­կան գծի թու­լու­թյուն­ներն օգ­տա­գո­րել։
Ոչ-ո­քի է գրանց­վել և խմ­բա­յին մյուս մր­ցակ­ցու­թյու­նում։ «Կրաս­նո­դա­րը» Ֆրան­սիա­յից կա­րո­ղա­ցել է վե­րա­դառ­նալ միա­վոր վաս­տա­կած (1։1), ու սա թի­մի հա­ջո­ղու­թյու­նը պի­տի հա­մա­րել, քա­նի որ այն ներ­կա պա­հին կազ­մի հետ կապ­ված չա­փա­զանց լուրջ խն­դիր­ներ ու­նի։ Նկա­տենք, որ սա Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում թի­մի ա­ռա­ջին մր­ցե­լույթն էր, ինչ­պես որ «Ռե­նի» հա­մար էր ա­ռա­ջին մր­ցե­լույ­թը հե­ղի­նա­կա­վոր այս խա­ղար­կու­թյու­նում։

F ԽՈՒՄԲ
Հաշ­վի առ­նե­լով խմ­բում ընդգրկված­նե­րի բա­վա­կա­նին ու­ժեղ կազ­մը՝ Սանկտ Պե­տեր­բուր­գի «Զե­նի­թը», ե­թե լուրջ խն­դիր­ներ է դրել իր առջև, պի­տի փոր­ձեր խմ­բա­յին մր­ցե­լույ­թը սկ­սել ե­րեք միա­վոր վաս­տա­կե­լով, սա­կայն «Բրյու­գեի» հետ պայ­քա­րում այն միայն հե­տապն­դո­ղի դե­րում ե­ղավ։ Ռուս­նե­րի հա­մար խաղն ըն­թա­նում էր դե­պի ոչ-ո­քի, սա­կայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում հյու­րե­րը խփե­ցին և երկ­րորդ գո­լը՝ ա­պա­հո­վե­լով ի­րենց հաղ­թա­նա­կը։
«Լա­ցիո­յի» հետ խա­ղում դորտ­մունդ­ցի­ներն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան ի­րենց գտ­նել։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սը 0։2 հաշ­վով տա­նուլ տա­լը սկզ­բուն­քո­րեն չէր կա­րող նշա­նա­կել, որ ա­մեն ինչ կո­րած է, սա­կայն ե­թե երկ­րորդ խա­ղա­կե­սի ա­ռա­ջին մասն էլ ես անց­կաց­նում մր­ցակ­ցի դար­պա­սի անպ­տուղ ո­րո­նում­նե­րում, հար­կադր­ված ես սե­փա­կան խա­չիդ հետ հաշ­վի նս­տել։ Ճիշտ է, դի­մա­կա­յու­թյան 71-րդ րո­պեին գոլ խփե­լով՝ գեր­մա­նա­ցի­նե­րը կար­ծես թե խաղ վե­րա­դառ­նա­լու փորձ կա­տա­րե­ցին, սա­կայն հռո­մեա­ցի­նե­րից ըն­դա­մե­նը հինգ րո­պե պա­հանջ­վեց եր­կու գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար՝ 3։1։ Սկու­դե­տեի 15-րդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող թի­մը, ըստ էու­թյան, պատ­ժեց բուն­դես­լի­գա­յի եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նու­մում գտն­վող­նե­րին։

G ԽՈՒՄԲ
«Յու­վեն­տուսն» ա­ռանձ­նա­կի խն­դիր­ներ չու­նե­ցավ Կիևի «Դի­նա­մո­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում, որ­քան էլ հան­դի­պումն ար­տագ­նա­նե­րի շար­քից էր՝ այս­տե­ղից բխող բո­լոր հետևանք­նե­րով։ Ինչ­պես որ երկ­րորդ խա­ղա­կե­սի սկզբ­նա­մա­սում Մո­րա­տան բա­ցեց հա­շի­վը, նույն կերպ էլ փա­կեց խա­ղա­վար­տին՝ 2։0։ Նկա­տենք, որ թու­րին­ցի­նե­րի կազ­մում բա­ցա­կա­յում էր Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն։ Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով պոր­տու­գա­լա­ցին մե­կու­սաց­ված է։
Խո­շոր հաշ­վով «Բար­սե­լոն»-«Ֆե­րենց­վա­րոշ» դի­մա­կա­յու­թյան մա­սին ա­ռանձ­նա­պես ա­սե­լու բան էլ չկա, մա­նա­վանդ որ այդ մա­սին հա­մո­զիչ ցու­ցա­նում է և հան­դիպ­ման հա­շի­վը՝ 5։1։ Թերևս ա­ռանձ­նաց­նենք միայն այն, որ գնա­լով Մե­սիի ան­վան կող­քին ա­վե­լի ու ա­վե­լի հաս­տա­տու­նո­րեն է սկ­սում հն­չել տա­կա­վին պա­տա­նի Ֆա­տիի ա­նու­նը, որն այս խա­ղում թե՛ գո­լի, թե՛ գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակ դար­ձավ։ Ճիշտ և ճիշտ իր խո­շո­րա­գույն թի­մակ­ցի պես։ Ի դեպ, նման ար­դյունք է ար­ձա­նագ­րել և Դեմ­բե­լեն, ում ան­ցած մր­ցաշր­ջա­նում այդ­պես էլ հան­գիստ չտ­վե­ցին վնաս­վածք­նե­րը։ Ի մի­ջի այ­լոց, այս շար­քա­յին խա­ղին պատ­մու­թյան մաս դառ­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն է վի­ճակ­վել նրա­նով, որ դի­մա­կա­յու­թյու­նում Մե­սին այս խա­ղար­կու­թյան 16-րդ մր­ցաշր­ջա­նում ա­նընդ­մեջ գո­լի հե­ղի­նակ է դառ­նում։ Ի դեպ, ռե­կոր­դի հե­ղի­նակ է դար­ձել նաև Ֆա­տին։ Նա աշ­խար­հում ա­ռա­ջին ֆուտ­բո­լիս­տը դար­ձավ, ով մինչ 18 տա­րե­կա­նը դառ­նա­լը եր­կու գոլ է հե­ղի­նա­կել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում։

H ԽՈՒՄԲ
«Պա­րի Սեն Ժեր­մե­նը» խա­ղա­դաշտ էր ե­լել թե­պետ ոչ ամ­բող­ջա­պես օպ­տի­մալ, բայց և այն­պես մար­տա­կան կազ­մով, սա­կայն դա նրան «չխան­գա­րեց», որ «Ման­չեստր Յու­նայ­թե­դին» սե­փա­կան հար­կի տակ զի­ջի 1։2 հաշ­վով։ Ի մի­ջի այ­լոց նկա­տենք, որ «կար­միր հրեշ­ներն» ա­ռանձ­նա­կի թու­լու­թյուն ու­նեն ֆրան­սիա­կան ա­կումբ­նե­րի նկատ­մամբ։ Բա­վա­կան է նշել, որ վեր­ջին ե­րե­սուն խա­ղում նրանք ըն­դա­մե­նը ե­րեք ան­գամ են զի­ջել Ֆրա­սիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, իսկ այս դի­մա­կա­յու­թյու­նը կար­ծես դար­ձավ ան­ցած մր­ցաշր­ջա­նում թի­մե­րի այս նույն խա­ղար­կու­թյու­նում ու­նե­ցած մր­ցա­վե­ճը, ո­րի ար­դյուն­քում «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» ե­ղավ հե­տա­գա պայ­քա­րը շա­րու­նա­կո­ղը։ Վի­ճա­կագ­րա­կան ևս մի տվյալ «Յու­նայ­թե­դից». ՊՍԺ-ի նկատ­մամբ հաղ­թա­նա­կը թի­մի հա­մար դար­ձավ ար­տագ­նա հան­դի­պում­նե­րում թվով տաս­նե­րորդ ա­նընդ­մե­ջը։ Սա ա­կում­բա­յին ռե­կորդ է։
«Լայպ­ցիգ»-«Բա­շակ­շե­հիր» դի­մա­կա­յու­թյու­նում գեր­մա­նա­ցի­նե­րը հա­մո­զիչ էին խա­ղի բո­լոր գլ­խա­վոր ցու­ցիչ­նե­րով, ար­դյուն­քում հաղ­թա­նակ 2։0 հաշ­վով ու խմ­բա­յին ա­ռա­ջա­տա­րու­թյուն։ Հաս­կա­նա­լի է, որ թուր­քերն այս խմ­բի ա­մե­նա­թույլ օ­ղակն են, սա­կայն թե ով այդ ո­րա­կում կըն­կե­րակ­ցի «Բա­շակ­շե­հի­րին», չա­փա­զանց դժ­վար հարց է, թե­պետ ուր ենք ըն­կած այս­պես շտա­պում, երբ խմ­բա­յին հան­դի­պում­նե­րի ըն­դա­մե­նը ա­ռա­ջին տուրն է միայն կա­յա­ցել։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ