Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

2020-ի հոկտեմբերի 27-ը

2020-ի հոկտեմբերի 27-ը
27.10.2020 | 13:47

1990-ին գրված այս բանաստեղծությունը, որի հեղինակն այժմ Լիբանանում ՀՀ դեսպան
Վահագն Աթաբեկյանն է, շարունակում է, ցավոք, մնալ արդիական։

ԱՌԱՆՑ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ


Ճակատագիրն ահա՝ իր մատներով հողե
հեքիաթներից ծանոթ դեւի նման
մեր կոկորդը սեղմած՝ պահանջում է զոհեր
մի կում ջրի, մի կում հողի համար,

եւ, ըստ հրահանգի - ինքնազոհաբերում -
ընտրվում են զոհերն՝ անուն-անուն
ու՝ արալեզների կարոտն ուղեղներում,
ջոկատներ են կազմում ու հեռանում,

եւ ըստ հրահանգի վանկարկում են - ի զեն,
երակներում՝ ցավի աճող ծարավ,
…եւ արդյոք ո՞վ եմ ես, որ պիտի երազեմ,
թե՝ իմ աշխարհում կա բնական մահ.

Կշեքի նժարին երբ երազ է դրվում,
Մատաղացու գառն էլ անասուն է,
Միայն՝ ստեպ-ստեպ տարածվում է հեռվում
Առյուծ ծնվածների վայնասունը…

Նրանց համար հիմա նշխար է ամեն հաց,
Եվ ամոքող սուտը հավք է փյունիկ…
եւ արդյոք ո՞վ եմ ես, որ որոնեմ Աստվածք.
Ես հրաժարվո՛ւմ եմ ընտրությունից։

Միայն՝ այսքան վերջին կոչերի տակ - ի զեն,
Արալեզնե՛ր, մի՛ խմբվեք իմ առջեւ,
Եվ ինձ դեռ մի՛ լիզեք, դուք ինձ դեռ մի՜ լիզեք,
Իբրեւ դիակ ես դեռ կատարյալ չեմ։

Դիտվել է՝ 3503

Մեկնաբանություններ