ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ալեն Սիմոնյանը պարզաբանել է վարչապետի հայտարարությունը

Ալեն Սիմոնյանը պարզաբանել է վարչապետի հայտարարությունը
27.10.2020 | 21:50

Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցություններին, և եթե դրանց ընթացքում կար կամ կլիներ որևիցե առաջարկ, որը մեր համար ընդունելի կլիներ, կդրվեր ՀՀ և Արցախի ժողովրդի քննարկմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի հարցում հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ զիջումների, բայց ոչ՝ կապիտուլյացիայի:

«Փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չեն եղել, չկան ու այս փուլում չեն կարող լինել: Այսինքն՝ որևէ կոնկրետացում մտցնել, փորձել դրա մեջ ինչ-որ բան փնտրել, սխալ է», - ասաց բանախոսը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ խոսքը «Լավրովյան պլանի» կամ տարածքների մասին է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ եթե խոսքն այդ մասին լիներ, դրա վերաբերյալ փաստաթուղթն ինչ-որ փուլում արդեն պատրաստ էր, բանակցություններ և խոսակցություններ կլինեին:

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ