Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մար­դը մեղ­քին են­թա­կա դար­ձավ Աստ­ծո ծրագ­րին հա­կա­ռակ

Մար­դը մեղ­քին են­թա­կա դար­ձավ Աստ­ծո ծրագ­րին հա­կա­ռակ
11.12.2020 | 00:07

Ավագ երեց
Բորիս ԼԵՎ­ՇԵՆ­ԿՈ


Ի՞նչ է լի­նե­լու հե­տո այդ մարմ­նի հետ: Նո­րից սնունդ, շն­չա­ռու­թյուն և այլն, իսկ հե­տո նո­րից վեր­քեր, հի­վան­դու­թյուն և ցան­կա­լի մա՞­հը:
Այս բո­լոր հար­ցե­րը կար­ծես ինքն ի­րեն էր տա­լիս ե­կե­ղե­ցա­կան գրող Տեր­տու­ղիա­նո­սը, կա­մե­նա­լով գրա­վել այս խո­սակ­ցու­թյան մեջ նրանց, ով­քեր կաս­կա­ծե­լով հա­մընդ­հա­նուր հա­րու­թյա­նը, կա­մա թե ա­կա­մա նման հար­ցեր կբարձ­րաց­նեին:


Վերջ­նա­կան և ճշգ­րիտ պա­տաս­խա­նը այս հար­ցե­րին տա­լիս է հենց Տի­րոջ խոս­քը. «Եվ կլի­նեն,- ա­սում է Հի­սուս,- ինչ­պես հրեշ­տակ­ներ» (Մատթ. 22; 30): Տե­րը չա­սաց, որ մար­դիկ հրեշ­տակ­ներ կդառ­նան, այլ ա­սաց՝ կլի­նեն հրեշ­տակ­նե­րի նման, այ­սինքն, կմ­նան որ­պես մարդ: Աստ­ծո հա­մար ան­կա­րե­լի բա­ներ չկան, Աստ­ծո կամ­քով և հրեշ­տակ­նե­րը ըն­դու­նում էին մարդ­կա­յին կեր­պա­րը` կա­րո­ղա­նում էին ու­տել և խմել, ինչ­պես գր­ված է Ծնն­դոց գր­քում. «Եվ ե­կան ե­րե­կո­յան այն եր­կու հրեշ­տակ­նե­րը Սո­դոմ, երբ Ղով­տը նս­տած էր Սո­դո­մի դար­պաս­նե­րի մոտ: Ղով­տը տե­սավ ու վեր կա­ցավ, որ­պես­զի դի­մա­վո­րի նրանց՝ և նրանք տուն ե­կան: Նա հյու­րա­սի­րու­թյուն ա­րեց և թխեց բա­ղարջ հա­ցեր և նրանք կե­րան»: Հաս­կա­նա­լի է, որ հրեշ­տակ­նե­րը պահ­պա­նում էին ի­րենց ներ­քին էու­թյու­նը: Ե­թե հրեշ­տակ­նե­րը, դառ­նա­լով մարդ­կանց նման, կա­տա­րում էին մարմ­նա­վոր գոր­ծո­ղու­թյուն­ներ` մնա­լով հո­գևոր էակ­ներ, ա­պա մար­դիկ, դառ­նա­լով հրեշ­տակ­նե­րի նման և ձեռք բե­րե­լով հրեշ­տա­կա­յին հատ­կու­թյուն­ներ (օ­րի­նակ` մնալ ա­ռանց սնն­դի և քնի), մնա­լու են որ­պես մարմ­նա­վոր էու­թյուն­ներ: ՈՒ­րեմն, մար­մի­նը հա­րու­թյուն կառ­նի, և հա­րու­թյուն կառ­նի նույն մար­մի­նը, բայց ա­ռանց թե­րու­թյան: Մար­մի­նը, նույ­նիսկ տար­րա­լուծ­ված լի­նե­լով, ա­մե­նու­րեք պահ­պան­վում է Աստ­ծո նա­խախ­նա­մու­թյամբ` միակ ճշ­մա­րիտ Միջ­նոր­դի` Աստ­ծո և մարդ­կանց միջև` Հի­սուս Քրիս­տո­սի շնոր­հիվ, Ո­րը և կվե­րա­դարձ­նի մարդ ա­րա­րա­ծին Աստ­ծուն, իսկ Աստ­ծուն` մար­դուն, մարմ­նին կտա հո­գին, իսկ հո­գուն` մար­մի­նը: Քա­նի որ Ին­քը ար­դեն կն­քեց դա­շին­քը նրանց միջև, դա­շինք Իր ան­ձի մեջ:


Էու­թյու­նը այն փո­փո­խու­թյուն­նե­րի, որ Տե­րը պի­տի կա­տա­րի Իր Երկ­րորդ Գալս­տյամբ, չի կա­յա­նում այս աշ­խար­հի ամ­բող­ջա­կան ոչն­չաց­ման և մեզ հա­մար բա­ցար­ձակ ա­ներևա­կա­յե­լի մի բա­նով նրա փո­խա­րին­ման մեջ, այլ աշ­խար­հի այ­լա­կերպ­ման մեջ: Ա­մեն ինչ կփո­խա­կերպ­վի մեկ ակն­թար­թում: Մե­ռել­նե­րը հա­րու­թյուն կառ­նեն նոր մար­մին­նե­րով` ի­րենց սե­փա­կան, սա­կայն նո­րոգ­ված, ինչ­պես Փր­կի­չը հա­րու­թյուն ա­ռավ Իր Մարմ­նով, ո­րի վրա կա­յին հետ­քեր` մե­խե­րի և նի­զա­կի, սա­կայն Նա օժտ­ված էր նոր հատ­կու­թյուն­նե­րով և այդ ի­մաս­տով նոր էր:
Հով­հան­նես Աստ­վա­ծա­բա­նի Հայտ­նու­թյան գր­քում դրա մա­սին աս­վում է այս­պես. «Եվ տե­սա ես նոր եր­կին­քը և նոր եր­կի­րը, քան­զի հին եր­կինքն ու եր­կի­րը ան­ցան»,- այ­սինքն, խոս­քը ոչ թե ա­րա­րած­նե­րի գո­յու­թյան ոչն­չաց­ման, այլ փո­փո­խու­թյան մա­սին է դե­պի ա­վե­լի կա­տա­րյա­լը: Ըստ Պո­ղոս ա­ռա­քյա­լի. «Բո­լոր ստեղծ­ված­ներն ի­րենք էլ կա­զատ­վեն ա­պա­կա­նու­թյան ծա­ռա­յու­թյու­նից` Աստ­ծու որ­դի­նե­րի փառ­քի ա­զա­տու­թյան հաս­նե­լու հա­մար» (Հռոմ. 8; 21): Եր­կն­քի ու երկ­րի նո­րա­ցու­մը պի­տի կա­յա­նա փո­խա­կերպ­ման մեջ` Աստ­վա­ծա­յին հրով, նաև ձևի ու ո­րա­կի նո­րո­գու­թյան, այլ ոչ թե էու­թյան փո­փո­խու­թյան մեջ:


Հաս­կա­նա­լի է, որ մե­ռած մարմ­նի և այն մարմ­նի միջև, որ պի­տի հա­րու­թյուն առ­նի, գո­յու­թյուն ու­նեն և՛ նմա­նու­թյուն, և՛ տար­բե­րու­թյուն: Այդ նմա­նու­թյունն ու տար­բե­րու­թյու­նը նույն կար­գի են, ինչ և ցո­րե­նի հա­տի­կի ու նրա­նից ծիլ ա­ռած ցո­րե­նի հաս­կի, ինչ­պես սեր­մի և նրա­նից ա­ռա­ջա­ցած սաղ­մի միջև, ո­րը զար­գա­նա­լով վե­րած­վում և դառ­նում է կա­տա­րյալ մարդ:
Ի Տեր հա­րու­ցյալ­նե­րը պի­տի փայ­լեն ա­րե­գա­կի նման: Ինչ­պես ա­սե­ղը գց­վե­լով վա­ռա­րա­նի կրա­կի մեջ, փո­խում է իր տես­քը, կար­ծես ամ­բող­ջու­թյամբ կրա­կի է վե­րած­վում, չնա­յած եր­կա­թի բնու­թյու­նը չի ոչն­չա­նում, այլ մնում է նույ­նը, այդ­պես էլ Հա­րու­թյան ժա­մա­նակ մար­մի­նը վե­րա­կեն­դա­նա­նում է և դառ­նում հրե­ղեն ու լու­սե­ղեն, բայց իր մարմ­նա­վոր բնու­թյու­նը չի վե­րած­վում կրա­կի այն­պես, իբր ար­դեն չլի­ներ նախ­կին բնու­թյու­նը:
Սուրբ Գրի­գո­րիոս Պա­լա­մա­յի հա­մա­ձայն, ներ­կա վի­ճա­կում ի­մա­նա­լի հո­գին ծածկ­ված է մարմ­նի թանձ­րու­թյամբ, իսկ ա­պա­գա­յում սր­բե­րի մար­մին­նե­րը պի­տի նր­բա­նան, դառ­նան հոգևոր այն­պես, որ կդառ­նան գրե­թե ան­նյու­թա­կան:


«Մար­մի­նը, ո­րը հա­րու­թյուն պի­տի առ­նի, կա­րիք չի ու­նե­նա­լու ո՛չ հա­գուս­տի, և ո՛չ էլ բնա­կա­րա­նի: Ինչ­պես համ­բարձ­վեց մեր Տի­րոջ սուրբ մար­մի­նը, այդ­պես էլ մեր մար­մի­նը, ո­րը պի­տի նման­վի Տի­րոջ մարմ­նին, պի­տի համ­բարձ­վի օ­դի մեջ»,- ա­սում է սբ Հով­հան Ոս­կե­բե­րա­նը:
Հա­րու­ցյալ Տե­րը մտավ Ե­րու­սա­ղե­մի Վեր­նա­տու­նը, որ­տեղ հա­վաք­ված էին Նրա ա­շա­կերտ­նե­րը, փակ դռ­նով: Նրա ան­բիծ մարմ­նին, ար­դեն լու­սա­վոր­ված ու ա­նա­պա­կան դար­ձած, այլևս ար­գելք չէր հան­դի­սա­նում նյու­թի թանձ­րու­թյու­նը: Տի­րոջ կեն­սա­կիր մար­մի­նը հաղ­թա­հա­րում և անց­նում էր նյու­թե­ղեն աշ­խար­հի կա­ռուց­վածք­նե­րը: Ե­պի­փա­նոս Կիպ­րա­ցին ա­սում է. «Տե­րը Իր մար­մի­նը, որ­պես հոգևոր և կա­տա­րյալ, միաց­րեց միաս­նա­կան Աստ­վա­ծու­թյան հետ»: Եվ դա ազ­դա­րա­րումն էր մեր սե­փա­կան մար­մին­նե­րի փա­ռա­վոր­ման և ա­նա­պա­կա­նու­թյան: Նոր մար­մին­նե­րը, ո­րով մենք հա­րու­թյուն կառ­նենք, ան­հա­մե­մատ ա­վե­լի փա­ռա­հեղ պի­տի լի­նեն նա­խաս­տեղծ ա­դա­մա­կան մարմ­նից: «Այդ մար­մի­նը, - ա­սում է սբ Հով­հան Ոս­կե­բե­րա­նը,- դառ­նում է հա­ման­ման և հա­մա­կեր­պար` Հայր Աստ­ծո Աջ կող­մում բազ­մած Որ­դուն, ո­րին եր­կր­պա­գում են հրեշ­տակ­նե­րը, ո­րի առջև կանգ­նած են ան­մար­մին զո­րու­թյուն­նե­րը, և Ո­րը վեր է, քան ա­մե­նայն պե­տու­թյուն, իշ­խա­նու­թյուն և զո­րու­թյուն»: Հա­վի­տե­նա­կան մար­մին­նե­րով հա­րու­թյու­նը մարդ­կանց տա­լու է հնա­րա­վո­րու­թյուն՝ ա­վե­լի ամ­բող­ջա­կան հա­ղոր­դու­թյուն ու­նե­նա­լու Աստ­ծո հետ: Ժա­մա­նա­կա­վոր, երկ­րա­վոր կյան­քում, մենք, Պո­ղոս ա­ռա­քյա­լի խոս­քի հա­մա­ձայն, չու­նենք հոգևոր կյան­քի և Աստ­ծո հետ հա­ղոր­դու­թյան լե­ցու­նու­թյու­նը, «քան­զի այս մարմ­նի մեջ մենք քայ­լում ենք հա­վա­տով, այլ ոչ թե տե­սի­լով»:


Սա­կայն, թեև բո­լոր ար­դար­նե­րի մար­մին­նե­րը կլու­սա­վոր­վեն ա­նանց փառ­քից, պի­տի լի­նի նաև տար­բե­րու­թյուն նրանց միջև, կախ­ված նրանց սր­բու­թյան աս­տի­ճա­նից. «Եվ մի աստ­ղը աստ­ղից փառ­քով ա­ռա­վել է» (Ա Կորնթ.15;41): «Ինչ­պես երկ­նա­յին աստ­ղե­րը,- նկա­տում է Սուրբ Մա­կա­րիոս Ե­գիպ­տա­ցին,- ի­րար նման չեն և տար­բեր­վում են լու­սա­վո­րու­թյամբ ու չա­փե­րով, այդ­պես էլ հո­գե­կիր մարդ­կանց մար­մին­նե­րը Գա­լիք դա­րում ի­րենց հա­վատ­քի և Սուրբ Հո­գով ա­ռա­ջա­դի­մու­թյան հա­մա­ձայն պի­տի փայ­լեն»:
Նո­րոգ­ված մարդ­կա­յին մարմ­նի ան­քակ­տե­լի հատ­կու­թյուն­ներն են մշտն­ջե­նա­կան, ա­նա­պա­կան և ան­փո­փոխ լի­նե­լը: Մա­հը՝ այժմ խոր­տակ­ված ու հաղ­թա­հար­ված Քրիս­տո­սի Հա­րու­թյամբ, այն ժա­մա­նակ` Հա­մընդ­հա­նուր Հա­րու­թյու­նից հե­տո, վերջ­նա­կա­նա­պես կվե­րա­նա: Մար­դը մեղ­քին են­թա­կա դար­ձավ Աստ­ծո ծրագ­րին հա­կա­ռակ, և Հա­րու­թյամբ մեզ վե­րա­դարձ­վում է այն, ինչ կորց­րել ենք մեղ­սա­գոր­ծու­թյան հետևան­քով: Այն Հա­րու­թյուն է կոչ­վում, ո­րով­հետև դա վե­րա­կանգ­նումն է, որ մեղ­քով ա­ղա­վաղ­ված, ըն­կած մեր բնու­թյու­նը վե­րա­կան­գն­վում է ար­դա­րաց­ված և լու­սա­վոր­ված:


Թարգ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից՝
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 7698

Մեկնաբանություններ