Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասվեց «Ի՛մ քայ­լը», ոչ թե՝ «Մե՛ր»

Ասվեց «Ի՛մ քայ­լը», ոչ թե՝  «Մե՛ր»
18.12.2020 | 01:00

Գնա­ցինք այդ քայ­լի ետևից և ի՛նչ յոթ, մեկ ան­գամ էլ չչա­փե­ցինք կտ­րե­լուց ա­ռաջ, ո­րով­հետև կոր­ծան­ման եզ­րին էինք՝ Հա­յաս­տան աշ­խար­հը ի­րենց մոր օ­ժի­տի սն­դու­կը կար­ծած ըն­չա­քաղց ու դե­պի ան­սահ­մա­նու­թյուն ձգ­վող ա­խոր­ժա­կով ի­րար հեր­թա­գա­յող ղե­կա­վար­նե­րի ե­րե­սից; Մենք ա­մեն ան­գամ էինք վա­տից ա­զատ­վե­լու այդ փա­խուս­տին գնում ցան­կա­ցա­ծի հետևից, հե­տո՝ վա­տից ա­վե­լի վա­տի ձեռքն ընկ­նում: Այս ան­գամ ևս, պար­զա­պես փրկ­վել էր պետք ու…
Այս մե­կը գրա­վիչ խայ­ծեր շատ ու­ներ պատ­րաս­տած՝ եր­գով, գր­քով, «դու­խով» ան­հաս­կա­նա­լի գլ­խար­կով, ու­սա­պար­կով… Դե, կար­ծես մեզ­նից մեկն էր: Մինչ այդ հն­չած ե­լույթ­նե­րում էլ մեր սր­տից էր խո­սում: Վար­պե­տո­րեն պատ­րաստ­վա­ծի թատ­րոն-խաղ լի­նե­լը չն­կատ­վեց, գր­քի «Երկ­րի հա­կա­ռակ կող­մը» ա­մեն բան հու­շող վեր­նա­գի­րը խո­րի­մաստ ըն­կա­լե­ցինք ու բան չհաս­կա­ցանք, իսկ է­ջե­րում եր­կա­րա­շունչ հայ­րե­նա­սի­րա­կան ցույ­ցե­րի տակ խցկ­ված ար­դեն մերկ տո­ղե­րը մնա­ցին ստ­վե­րում («…ով հայ ժո­ղո­վուրդ, գի­տե՞ս ար­դյոք, որ ազ­գա­յին ար­ժե­քը ոչ միայն քո դզած-փչած պատ­մու­թյունն է, այլև քո թթուն» -էջ 39… և այլն, և այլն), Ար­ցա­խի մա­սին մշու­շոտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հե­տաձ­գե­ցինք մի այլ պա­հի խոր­հե­լու… Քայ­լե­ցինք, վա­զե­ցի՜նք մեր ե­րա­զի հետևից ու­րի­շի քայ­լով, ո­րը լրիվ այլ ուղ­ղու­թյուն ու­ներ: ՈՒ այդ ու­րի­շի եր­կու և կես տա­րի եր­կա­րու­թյամբ, եր­կար տա­րի­նե­րով «խա­վա­րի քո­ղի տակ» չա­փած-ձևված քայլն այն­պի­սի ծան­րու­թյամբ ի­ջավ հա­յի ու Հա­յաս­տա­նի գլ­խին, որ դեռ եր­կար ենք փոր­ձե­լու բուժ­վել դրա­նից:


Այս իշ­խա­նու­թյու­նը մեզ շատ պա­տաս­խան­ներ ու­նի տա­լու՝ սկ­սած ազ­գա­յին, քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի, Հայ Ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վից, օր օ­րի սպա­ռա­զին­վող և ան­հա­գուրդ աչ­քը մեր հո­ղե­րին պա­հած թուրք-ա­զե­րու կող­քին մեր ժո­ղովր­դին «խա­ղա­ղու­թյան պատ­րաս­տե­լու» հայ­տա­րա­րու­թյուն-գոր­ծից մինչև չպարտ­վող բա­նակն ու ժո­ղովր­դին պար­տու­թյան ծու­ղա­կը գցե­լու հա­մար պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում մեր ա­կանջ­նե­րը լց­րած հաղ­թե­լու այն դա­ժան սու­տը (ո­րով­հետև պար­զա­պես թույլ չէինք տա այդ բազ­մա­կողմ հա­մա­ձայ­նա­գիրն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել), մինչև խայ­տա­ռակ պար­տու­թյու­նը, հո­ղե­րի կո­րուս­տը և երկ­րի ղե­կը դեռ ի­րենց ձեռ­քե­րում պա­հե­լու հան­ցա­վոր հա­մա­ռու­թյու­նը:


Իշ­խա­նու­թյան թողտ­վու­թյամբ այ­սօր ևս, ինչ­պես մեկ դար ա­ռաջ, ա­շխար­հը իր մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րով սառ­նա­սիրտ հետևում էր ցե­ղաս­պան թուր­քի թու­րը մեր գլ­խին ճո­ճե­լուն, և ինչ­պես այն ժա­մա­նակ՝ ա­մեն բան ա­վարտ­վե­լուց հե­տո միայն, գթասր­տու­թյան մի եր­կու ձևա­կան ցույ­ցե­րով (ու­ղարկ­ված օգ­նու­թյուն­ներ, գե­րե­վար­ված­նե­րի փո­խա­նակ­ման գոր­ծով Կար­միր խա­չի ան­հա­վես ներ­կա­յու­թյուն, դա­տա­պարտ­ման, մտա­հո­գու­թյան և այլ գաղջ հայ­տա­րա­րու­թյուն­ներ) փոր­ձեց «թոզ փչել» դեռ իր՝ ան­հա­տի, մար­դու, աշ­խար­հի բա­րօ­րու­թյանն ուղղ­ված կեղծ ջան­քե­րին հա­վա­տա­ցող­նե­րի աչ­քե­րին. «Մնա­ցեք կույր, ինչ­պես կա­յիք»: Բայց վա­րա­գույ­րից այն կողմ հաս­տատ ծա­փեր հն­չե­ցին հա­վա­տա­րիմ «գոր­ծի­քի» հաս­ցեին, ո­րը մե­ծա­գույն հա­ճույ­քով է միշտ ստանձ­նում ա­րյուն թա­փե­լու, թա­լա­նի ու զավ­թե­լու գոր­ծը: Գլո­բա­լիստ­նե­րը դժ­վա­րը աշ­խար­հի քրիս­տո­նյա­նե­րի և սպի­տա­կա­մորթ­նե­րի հար­ցը լու­ծելն են հա­մա­րում՝ մյուս­նե­րինն ա­վե­լի հեշտ կար­ծե­լով, և մինչ նրանց հեր­թը կգա, ին­չու չէ՝ կա­րե­լի է սրանց օգ­տա­գոր­ծել ա­ռա­ջին խմ­բի դեմ:


Հա­յե­րի դեմ բո­լոր ու­ժե­րի ա­տե­լու­թյունն ա­վե­լի խոր է, ա­վե­լի նպա­տա­կաս­լաց։ Բա­ցատ­րու­թյուն­ներ, ի­հար­կե կան, և դրան­ցից մե­կը, գու­ցե հենց ա­ռա­ջի՛­նը՝ Ա­րա­րիչ-մարդ տա­րած­քում պետք է փնտ­րել:
Եվ հենց հա­յերս ա­մե­նազ­գոնն ու ա­չա­լուր­ջը պետք է լի­նեինք այս ա­կա­նա­պատ մո­լո­րա­կում, մենք ա­ռա­ջի­նը պետք է տես­նեինք ա­մե­նա­թա­քուն վտանգ­ներն ան­գամ, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի քաղցր-մեղցր ժպիտ­նե­րի հետևում՝ նրանց խայ­թը, նրանց՝ նախ երկ­րի ներ­սում ծա­վա­լած ան­տես պա­տե­րազ­մը իր գոր­ծող ան­ձան­ցով, ո­րը հե­տո ան­կաս­կած ա­վե­լի պետք է ընդ­լայն­վեր: Բայց չէ, մենք դեռ աշ­նան տերևի պես ան­կամ, անծ­րա­գիր, մեզ քա­մի­նե­րին ենք հանձ­նել: Եվ ա­հա, խնդ­րեմ, կր­կին ստա­ցանք այն­տե­ղից, որ­տե­ղից մտք­նե­րովս էլ չէր անց­նում, այն­քան՝ որ­քան բո­լոր պատ­կե­րա­ցում­նե­րից դուրս էր…


Եվ հայ­տն­վել ենք մի վի­ճա­կում, երբ որևէ բան չի հու­շում, որ պե­տու­թյուն ենք, այն էլ՝ ան­կախ և ինք­նիշ­խան, ո­րով­հետև 1915-ի Արևմտյան Հա­յաս­տա­նի ան­ղեկ, ա­նի­րա­վունք, ան­պաշտ­պան մեր հայ­րե­նա­կից­նե­րի կար­գա­վի­ճա­կում ենք, և մենք ան­գամ ոչ միայն սահ­ման պա­հե­լու, այլև այդ սահ­մա­նին կանգ­նե­լու ըն­դու­նակ չենք, քա­նի դեռ կան նրանք, ո­րոնք իշ­խա­նա­կան ի­րա­վունք­ներ ու­նեն, երկ­րի ա­նու­նից ստո­րագ­րու­թյան ի­րա­վունք ու­նեն, նրանք, ո­րոնք դեռ ա­նակն­կալ­ներ են մա­տու­ցում ու մա­տու­ցում՝ թշ­նա­մուն ա­նար­գել «հրա­վի­րե­լով» մեր հո­ղե­րով ա­ռաջ ու ա­ռաջ:
Մենք իշ­խա­նու­թյուն չու­նենք այլևս:
Եվ ե­թե այս պա­հին մենք չկա­րո­ղա­նանք օ­րեն­քից դուրս հռ­չա­կել իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րը, ո­րոնք դեռ, ա­սես ո­չինչ չի պա­տա­հել, ի­րենց ազ­գա­դավ գոր­ծին են, և ժո­ղովր­դա­կան դատ չսկ­սենք նրանց դեմ, չըն­դու­նե­լով նաև մեր երկ­րում ոչ մե­կի հետ չհա­մա­ձայ­նեց­ված հա­մա­ձայ­նա­գի­րը, մեզ ոչ միայն օ­տար­նե­րը չեն հար­գի, այլև ինք­ներս: էլ չա­սած, որ մեզ ակն­հայ­տո­րեն ծաղ­րող և ժո­ղովր­դի ա­նու­նով դեռ պաշտ­պան­վողն ան­պայ­ման նոր ա­նե­լիք­ներ ու­նի, ո­րոնք պա­կաս «ցա­վոտ» չեն լի­նե­լու, ինչ­պես ինքն է սի­րում ար­տա­հայտ­վել: Եվ գու­ցե, ինչ­պես Ա­լիևի կնոջն էր խոս­տում տր­ված Շու­շիում մու­ղա­մի տակ թեյ վա­յե­լե­լու, այն­պես էլ…Աստ­ված ոչ ա­րաս­ցե…


Այս պա­հին մեզ ան­գամ ա­ռաջ­նոր­դի հարցն էլ էա­կան չէ (մենք նո­րից գլ­խա­պա­տառ ցան­կա­ցա­ծի հետևից վա­զե­լու վի­ճա­կում ենք). դրա վրա կկենտ­րո­նա­նանք ա­վե­լի ուշ, և ի­րա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի ընտ­րու­թյան ժա­մա­նակ դեռ կու­նե­նանք, բայց ար­դեն նոր խել­քով, «յոթ չա­փել՝ մեկ կտ­րե­լու» խել­քով: Այ­սօր պար­զա­պես դուրս գանք մեր հետ­քե­րը դնե­լու մեր հո­ղին, քա­նի այդ էլ մեկ ստո­րագ­րու­թյամբ չենք կորց­րել, դուրս գանք ու ի­րա­րու գանք, դի­մենք Սփյուռ­քին, ո­րով­հետև հի­մա ա­վե­լի է պետք դր­սի մեր ազ­գա­կից­նե­րի մեզ միա­նա­լը. դար­ձյալ յու­րա­քան­չյուրն՝ այն երկ­րում, որ­տեղ ապ­րում է, թող ցույ­ցի դուրս գա, այդ երկ­րից Ար­ցա­խի ճա­նա­չու­մը պա­հան­ջի, իր ձայ­նը միաց­նի մե­րին:
Ա­մեն օր, Աստ­ծո լույ­սի հետ, ո­րը դեռ բա­րի է բաց­վե­լու, փո­ղոց­ներ ու հրա­պա­րակ­ներ լց­նենք մեր ներ­կա­յու­թյա՛մբ, մե­քե­նա­նե­րի ազ­դան­շան­նե­րո՛վ: Մի կողմ դնենք աշ­խա­տանք ու անձ­նա­կան հոգ­սեր, հի­մա ա­մեն պահն ու օ­րը թանկ են:


Այս պա­հին ըն­դա­մե­նը դուրս գանք, ոտ­քի կանգ­նենք՝ մեր ազ­գի ու երկ­րի այ­սօ­րին ու ա­պա­գա­յին տեր կանգ­նե­լու… Մտա­վո­րա­կան­նե­րով, նվի­րյալ­նե­րով, կռ­ված­նե­րով, շար­քա­յին հայ մար­դով, ա­յո, նաև ան­կա­շառ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րով միա­վոր­վենք և հըն­թացս երկ­րի ո­րոշ ան­հե­տաձ­գե­լի գոր­ծե­րը փոր­ձենք ար­դեն կար­գա­վո­րել՝ խմ­բեր կազ­մենք կա­մա­վոր­նե­րով մեր սահ­ման­նե­րին կանգ­նե­լու, ո­րով­հետև հայ գյու­ղա­ցին ան­պաշտ­պան է թուրք-ա­զե­րուն դեմ հան­դի­ման, խմ­բեր կազ­մենք կո­րած­նե­րի (ո­րոնք շատ են, ոչ թե պա­տե­րազ­մի օ­րե­րի հաշ­վով ջոկ­ված 44-ը, էլ չա­սած նոր գեր­վող­նե­րը) ծնող­նե­րի, հա­րա­զատ­նե­րի կող­քին կանգ­նե­լու և նրանց հար­ցե­րով զբաղ­վե­լու հա­մար, խմ­բեր կազ­մենք ար­ցախ­ցուն հա­գուստ և անհ­րա­ժեշտ ի­րեր ա­րագ հասց­նե­լու (ինչն այ­սօր ա­վե­լի է պետք) ու նրան կր­կին փաս­տե­լու հա­մար, որ կող­քին ենք, խմ­բեր կազ­մենք և կա­րող ու­ժե­րով մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րին դի­մենք, դի­մենք Ռու­սաս­տա­նին՝ մեզ կար­գին չպաշտ­պա­նե­լու հա­մար, դա­տա­կան հայ­ցեր ներ­կա­յաց­նենք բա­զում ու բա­զում, ե­թե ա­զե­րի-թուր­քը 50 մի­լիարդ է պա­հան­ջում, մենք կրկ­նա­կին պա­հան­ջենք՝ պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար: Ար­տերկ­րի և այս­տե­ղի ողջ հա­յու­թյան ճի­չով, աղ­մուկ-ա­ղա­ղա­կով լց­նենք աշ­խար­հը: Բայց չմո­ռա­նանք, որ ոչ մի ան­հա­մա­ձայ­նու­թյուն, բա­խում մի­մյանց հետ չպետք է թույլ տանք։ Միայն այդ­պես կա­րող ենք մեծ ուժ դառ­նալ, ան­խո­ցե­լի լի­նել։
Չկոտր­վենք, չխեղ­ճա­նանք, սի­րե­լի­ներ: Այ­սօր ռազ­մա­ճա­կատ է Հա­յոց հո­ղի ողջ լայնք ու եր­կայն­քով, դուրս գանք որ­պես զին­վո­րագր­ված­ներ՝ միա­կամ, թի­կունք թի­կուն­քի, ուս ու­սի, բո­լորս և ա­մեն տեղ: Դա ոս­տի­կան­նե­րին էլ է վե­րա­բե­րում, ո­րով­հետև դի­մում եմ բո­լո­րին, ով­քեր հայ են։


Եվ ազ­գո­վի ա­պաշ­խա­րենք առ Աստ­ված, ո­րով­հետև հե­ռա­ցանք Նրա­նից, լավ չընդ­դի­մա­ցանք մեր եր­կի­րը եվ­րո­պա­նե­րի և ա­մե­րի­կա­նե­րի նման Սո­դոմ-Գո­մոր դարձ­նե­լու ծրագ­րե­րին… քիչ էլ՝ և ար­դեն ոչն­չով չէինք տար­բեր­վե­լու սե­ռա­փոխ­ված, հա­վա­տա­զուրկ այդ ժո­ղո­վուրդ­նե­րից: Այս տա­րի Սուրբ Ծնն­դյան պահ­քով ու ա­ղոթք­նե­րով ազ­գո­վի հնա­զան­դու­թյան մեր ուխ­տը նո­րո­գենք Բարձ­րյա­լի հետ… ՈՒ վս­տահ ե­ղեք, հրաշք­նե­րը չեն ու­շա­նա, հրաշք­ներ, որ մեզ մո­ռա­նալ կտան այս օ­րե­րը, հրաշք­ներ, որ նոր հաղ­թա­նակ­նե­րի ու­րա­խու­թյամբ և ո­գով կլց­նեն մեր հո­գի­նե­րը: Չա­րի ու Բա­րու, Լույ­սի ու Խա­վա­րի, Սևի ու Սպի­տա­կի այս հին կռ­վում մենք դեռ շատ ա­նե­լիք ու­նենք, սա ըն­դա­մե­նը ըն­թացք հա­մա­րենք, կռ­վի հեր­թա­կան մի փուլ և այս ան­գամ պատ­րաստ­վենք տե­ղը տե­ղին։ Մենք դեռ հաղ­թա­նակ­ներ ու­նենք առջևում, հո­ղեր ու­նենք մեզ սպա­սող, մենք դեռ եր­կար ճա­նա­պարհ ու­նենք։


ՆԱ­ՆԵ

Դիտվել է՝ 12457

Մեկնաբանություններ