Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ-ի մոտ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԱԺ-ի մոտ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
28.12.2020 | 20:44

ԱԺ-ի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է ՔՕ հարուցվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), հայտնում են ոստիկանությունից: Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Ոստիկանության հաղորդմամբ` քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է։

Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։ Ըստ ոստիկանության` մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Աժ պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևանի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն:

Դիտվել է՝ 6923

Մեկնաբանություններ