Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հասարակական գործիչներն ու իրավաբաններն արձագանքել են Միքայել Մինասյանի հայտարարությանը

Հասարակական գործիչներն ու իրավաբաններն արձագանքել են Միքայել Մինասյանի հայտարարությանը
17.01.2021 | 13:41

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:

Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007-ին, ընթերցելով այն՝ հայտնեց, որ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի ուշ Մինասյանը իր Տելեգրամյան էջում հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը:
Վերոնշյալի վերաբերյալ հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս ոմանք պնդում են, որ խայտառակ կապիտուլյացիան, Արցախի հանձնումը ու Հայաստանի 3-րդ Հանրապետության տապալումն այս իշխանությունների հանցավոր տգիտության, ապիկարության ու հիմարության արդյունք է։ Ես համաձայն չեմ եւ շարունակում եմ կարծել, որ երկրի կործանման պատճառը դավաճանությունն է։ Ու նաեւ կարծում եմ, որ գալիք Հայաստանում պետք է վերականգնվի մահապատիժը` որպես դավաճաններին վերացնելու օրինական եղանակ»։ «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքում գրել է «Ձեռագիր դիմումը Արարատ Միրզոյանի գործակալական հավաքագրման անձնական գործից է (личное ДЕЛО): Դատելով Միքայել Մինասյանի ձեռքի թղթապանակի հաստությունից՝ նրա ձեռքին է նաև Արարատ Միրզոյանի բանվորական գործը (Рабочее ДЕЛО): Անձնական գործի թղթապանակում ընդամենը մի քանի թուղթ է լինում, իսկ բանվորական գործը կարող է հասնել հատորների: Բանվորական գործի մեջ են явка-ները, донос-ները, գործակալին վճարելու անդորագրերը, մի խոսքով գործակալի ամբողջ գործունեությունը»:


Փաստաբան Ամրամ Մակինյանը ևս անդրադարձել է հրապարակված փաստաթղթին՝ գրելով. «ԱԱԾ-ն մեկ բան ունի անելու՝ հարուցել քրեական գործ, Արարատ Միրզոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, կալանավորել և ցուցմունք վերցնել դավաճանական գործունեության վերաբերյալ»:
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ևս անդրադարձել է հրապարակված փաստաթղթին և նշել. «Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք։ Այսուհետ բոլոր գործողությունները, որոնք սրանց դեմ կատարվում են, պետք է որակվեն ոչ թե իշխանության դեմ ընդդիմության կատարված քայլեր, այլ թուրք ստահակների դեմ հայերի գործողություն։ Մենք գործ ունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի միլլի մեջլիսի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարության, Ադրբեջանի եւ Թուրքիայի դատախազության, ոստիկանություն եւ այլնի հետ։ Հայերը պիտի լքեն այս մարմինները՝ թուրքերի դեմ միավորվելու համար: Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ լեգիտիմ են։ Սրանց ենթարկվել նշանակում է ենթարկվել թուրքին»:


Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը իր գրառման մեջ նշել է՝ Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞ անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ նշել է՝ Միքայել Մինասյանի բացահայտումից 3 բան է հասկացել. «1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը արտասահմանյան ելույթներում գրեթե չէր խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։
2. Թե ինչու՞ վերջին Արցախյան պատերազմի մեկնարկից սկսած նա շատ երկար գտնվում էր Ստեփանակերտում։
3. Թե ինչու՞ նոյեմբերի 9-ի գիշերը մեկ այլ դավադիր ստահակ փաստացի մահափորձ կազմակերպեց նրա դեմ, փորձելով վերացնել դավաճանության կարեւորագույն վկաներից մեկին։
Այրվեք դժոխքում, թուրքի վիժվածքներ»:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է Միքայել Մինասյանի բացահայտումը, որին ի պատասխան Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը հայտարարել է. «Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել ՀՀ ԱԱԾ գործակալ»:

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ