Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը և ՌԴ-ն 5 տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագիրը

ԱՄՆ-ը և ՌԴ-ն 5 տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագիրը
04.02.2021 | 13:46

ՌԴ-ն և ԱՄՆ-ը 5 տարով երկարաձգեցին ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը:


ՌԴ ԱԳՆ հայտարարությունում ասված է, որ երեկ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանության հետ նոտաների փոխանակում ներքին ընթացակարգերի ավարտի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել նույն օրը և կգործի նույն ձևով, ինչպես ստորագրվել է, առանց որևէ փոփոխության կամ լրացման, մինչև 2026-ի փետրվարի 5-ը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է. «Նախագահ Բայդենը խոստացել է ամերիկացի ժողովրդին անվտանգություն ապահովել միջուկային զենքի սպառնալիքից՝ վերականգնելով զենքի վերահսկման և միջուկային զենքի չտարածման ոլորտում ԱՄՆ-ի առաջատար դերը: ԱՄՆ-ն այսօր կատարեց առաջին քայլը այդ խոստումը կատարելու ուղղությամբ»:

Դիտվել է՝ 4096

Մեկնաբանություններ