Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ
28.01.2022 | 14:34

2018-ի թվացյալ հեղափոխական վերելքից հետո Հայաստանը հետևողականորեն գնում է անվերջ տեղատվության ճանապարհով՝ լինի երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքի ոլորտ, անվտանգային խնդիր, տարածքային ամբողջականություն։

Նահանջը հասել է նաև հայոց բանակին՝ այս երեսուն տարիների հայոց պետականության ամենախոշոր ձեռքբերմանը։ 44-օրյա ամոթալի պատերազմից հետո թվում է, թե պիտի նրա ջարդված ողնաշարը շտկվեր, համալրվեր սպառազինության նոր տեսակներով, բարձրացվեր մարտական ոգին, կատարվեին կառուցվածքային արմատական փոփոխություններ։ Մինչդեռ տեսանելի ոչինչ չի արվում այս ուղղությամբ, կարծես թե հռչակված «խաղաղության դարաշրջանում» մեզ բանակ պետք չի լինելու, միանգամայն բավարար կլինեն ոստիկանական ուժերը, այն էլ ներքին կիրառման, այլախոհությունը զսպելու համար։ Նման մոտեցումն ըստ էության մեր իսկ ձեռքերով Թուրքիայի և իր սատելիտների կողմից փափուկ ուժի կիրառմամբ իրականացվող ցեղասպանություն է, որը հանգեցնելու է Հայի տեսակի վերացմանը, հայոց պետականության կորստին։


Հայաստանի համար իսկապես օրհասական ժամանակներ են։ Իրավիճակը շտկելու համար պիտի ոտքի կանգնեն բոլոր խավերը, հայոց բարձրագույն սպայական կազմը պիտի դուրս գա թմբիրից, հայեցողական վիճակից, դադարի սպառողաբար մտածելուց, վճռականապես տեր կանգնի երկրի ճակատագրին։
Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում, երբ ըստ էության գնում է աշխարհի հերթական վերաբաժանում, միանգամայն հասկանալի է, որ Հայաստանը միայնակ ի զուր չէ դեմ հանդիման կանգնելու այս ալեբախումներին։ Հարկ է հստակեցնել երկրի պատմական կողմնորոշումը, նրան մեկընդմիշտ դուրս քաշել սողացող թուրքացման ահագնացող սպառնալիքի տակից։ Ազգը չի կարող ունենալ երկրորդ 1915 թվական և դրա կայուն երաշխավորը միանշանակ Հայոց բանակն է, որի երսնամյակն է այսօր։
Շնորհավոր տարեդարձդ, մեր ոգու ամրոց, մեր ինքնության ապավեն։


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Դիտվել է՝ 14314

Մեկնաբանություններ