Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հիմա բռունցքվելու, մեր ունեցածն ու միմյանց գնահատելու ժամանակն է

Հիմա բռունցքվելու, մեր ունեցածն ու միմյանց գնահատելու ժամանակն է
22.01.2023 | 11:16

Երբ «թքած ունենալու նուրբ արվեստը» մտավ մեր լեքսիկոնի մեջ, թվաց, թե որևէ արտասովոր բան տեղի չի ունեցել։ Գիրք էր, PR-ի համար լավ ընտրված վերնագիր, որ ծառայեց իր նպատակին, ու մենք էլ սկսեցինք հումորներ անել, տեղի-անտեղի օգտագործել էդ արտահայտությունը։


Ու քիչ էինք անտարբեր, քիչ էինք եսասեր, դարձանք ավելի ու ավելի, ու մեզ թվաց, թե իրոք էդպես էլ պետք էր ապրել՝ յուրացնելով «թքած ունենալու նուրբ արվեստը»։ Ու սկսեցինք ապրել նոր բացահայտումով, նրանց էլ, ովքեր չէին հարմարվում «թքած ունենալու» հետ, պիտակավորեցինք՝ բարդացնող, ծանրացնող, ի վերջո՝ երևի հիմար կամ անհասկացող։
Մենք սկսեցինք խոսել ու գործել՝ առանց խորը մտածելու հետևանքների մասին, որովհետև «թքած ունենալը» մեզ սովորեցրեց գլուխներս ցավի տակ չդնել, ուրիշի հոգսով չտառապել, մեր քթից այն կողմ ոչինչ չնկատել, սովորեցրեց չարժևորել իրերը, երևույթներն ու մարդկանց։


Ու չգնահատելու արդյունքում մենք սկսեցինք կորցնել արժեքներ, սկզբունքներ, ընկերներ, մարդկանց, հայրենիք, ի վերջո՝ ինքներս մեզ ու մեր դիմագիծը: Սրանցից յուրաքանչյուրի մասին կարելի էր երկա՜ր գրել։
Քանի դեռ 21-րդ դարի հասարակությունը տապակվում է եսասիրության մոլուցքի հնացած յուղով, այսօր, ավելի քան երբևէ, կարիք կա տարբերվող անհատականությունների, լուսավոր մարդկանց, ովքեր կնայեն կողքինին ու կասեն՝ «Շնորհակալ եմ, որ դու կաս», ձեռքը կդնեն ընկերոջ ուսին ու կասեն՝ «Ես գնահատում եմ քո ներկայությունը», կծնկեն ընկածի մոտ ու կասեն՝ «Դու մենակ չես», «Ես գործ չունեմ»-ը կփոխարինեն «Սա նաև իմ խնդիրն է» արտահայտությամբ։


Բա՛վ է, որքան յուրացրինք թքած ունենալու նուրբ արվեստը։ Հիմա բռունցքվելու ժամանակն է, մեր ունեցածն ու միմյանց գնահատելու ժամանակն է, հակառակ դեպքում կկորցնենք ու կկորսվենք մինչև վերջ:


Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 12879

Մեկնաբանություններ