Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Դուք էդքան միամիտ ե՞ք, թե՞ ձեզ միամիտ եք ձևացնում»

    «Դուք էդքան միամիտ ե՞ք, թե՞ ձեզ միամիտ եք ձևացնում»

    22.06.2013| 19:14
    «Ես ճարտարապետ Լևոն Իգիթյանն եմ՝ Երևանի կենտրոնում ապրած։ Ես էս քաղաքի մարդ եմ։ Ավագանի եմ, թե այլ վարչության անդամ՝ իմ քաղաքի համար ինչ-որ բան եմ անում։ Բոլորս միասին ենք այս ամենի համար պատասխանատու։ Ընդհանուր առմամբ՝ ուզում եմ հասկանալ, դուք էդքան միամի՞տ եք , թե՞ ձեզ միամիտ եք ձևացնում»,-լրագրողներին դիմելով`ասաց Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն ԻԳԻԹՅԱՆԸ:
  • «Լույս» հիմնադրամում կառուցողական ոչ մի առաջարկ չեն ընդունում

    «Լույս» հիմնադրամում կառուցողական ոչ մի առաջարկ չեն ընդունում

    21.06.2013| 23:27
    Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբույքան էջում օրերս քննարկում էր ծավալվել azad-hye.net կայքի մի հրապարակման շուրջ, որում հեղինակը անդրադարձել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը: Ֆեյսբուքի օգտատերերից ԼՈՒՍԻՆԵ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ գրել էր, թե «Լույսի» ներկայիս «կրթաթոշակակիրները երբեք ռիսկ չեն անի բարձրաձայնել իրենց կարծիքը հայտնի պատճառներով» և որ «Լույսի» գործընկեր կազմակերպություններից մեկի ղեկավարն իրեն ասել է, թե «Լույսի» նպատակը «Հայաստանի համար մասնագետներ պատրաստելը չէ»:
  • Ֆրանսախոս ինժեներներ էլ կունենանք

    Ֆրանսախոս ինժեներներ էլ կունենանք

    21.06.2013| 16:35
    Գալիք ուսումնական տարում ինժեներական գրաֆիկայի, ենթակառուցվածքների ինժեներիայի, շինարարական նոր սեյսմակայուն տեխնոլոգիաների և կանոնակարգերի, դիզայնի, ֆինանսական ինժեներիայի և էկոնոմիկայի մասնագիտություններին նախապատվություն տվող դիմորդները հնարավորություն կստանան ուսանելու դրանք Հայաստանում նորաբաց ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտում:
  • «Վաղը-մյուս օրը որակյալ կրթությունը հասու կլինի միայն հարուստ մարդկանց»

    «Վաղը-մյուս օրը որակյալ կրթությունը հասու կլինի միայն հարուստ մարդկանց»

    21.06.2013| 11:27
    Կրթական խնդիրների շուրջ զրուցում ենք «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի գիտության և կրթության ենթահանձնաժողովի նախագահ, ՀՊՃՀ-ի «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ ԿԱՐԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
  • Աշոտյանը մի հարցում ճիշտ է

    Աշոտյանը մի հարցում ճիշտ է

    08.06.2013| 11:39
    Աշոտյանը մի հարցում ճիշտ է, երբ ասում է, թե ծնողներն են մեղավոր, որ դպրոցներում կաշառակերություն է տիրում: Գուցե այո, դպրոցներում չլիներ ներկա պատկերը, եթե չլինեին նաև ուսուցիչներին հավերժ քծնող ծնողկոմիտեները: Ո՞րն է նրանց դերը` գումար հավաքելը և անմեղի և զոհի կերպարանք ընդունած` ծնողների աչքերին նայելը` թե իբր` ես ի՞նչ անեմ, ասել են, ես էլ ձեզ եմ ասում: Այս ամենը ևս հասկանում ենք, բայց գոյություն ունի մեկ ճշմարտություն. եթե այդ նույն ծնողները, որոնք հլու հնազանդ ամեն անգամ վճարում են դպրոցի պահանջած գումարները, բայց տալուց հետո քննարկում ու մեղադրում են և՛ ուզողին և՛ ուսուցչին, եթե նրանք փորձեն մեկ անգամ դեմ գնալ այդ ախտածին երևույթին, հաստատ ոչ մի ահավոր բան տեղի չի ունենա:
  • Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը

    Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը

    08.06.2013| 11:05
    Վրաստանի կրթության նախարարը մտադիր է ռուսաց լեզուն կրկին ներառել դպրոցական ծրագրի մեջ: Գեորգի Մարգվելաշվիլին չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա այն, և արդյոք դրա համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ:
  • Ի՞նչ են կարդում փոքրիկները

    Ի՞նչ են կարդում փոքրիկները

    30.05.2013| 16:53
    Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն օրական ունի 600-800 այցելու: Գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի տեղեկացմամբ` կրտսեր տարիքի երեխաներին հետաքրքրում են ավելի շատ հեքիաթները, կենդանական և բուսական աշխարհին վերաբերող գրքերը, բանաստեղծությունները:
  • Սիրիահայ ուսանողները, անկախ մասնագիտությունից, մատուցող են աշխատում

    Սիրիահայ ուսանողները, անկախ մասնագիտությունից, մատուցող են աշխատում

    27.05.2013| 16:45
    Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել ՄԿՈՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց սիրիահայ ուսանողների առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ կեցության (մոտ 30-40 տոկոս), ուսման վարձի, աշխատանքի տեղավորման և լեզվին առնչվող:
  • Գիտնականի  և մանկավարժի  բեղմնավոր  ուղին

    Գիտնականի և մանկավարժի բեղմնավոր ուղին

    24.05.2013| 12:14
    Լրացավ հայ նշանավոր մտավորականներից մեկի` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ 70-ամյակը:
  • «Մեր գլխավոր խնդիրը հայ  երիտասարդներին համախմբելն է»

    «Մեր գլխավոր խնդիրը հայ երիտասարդներին համախմբելն է»

    17.05.2013| 11:03
    Աբու Դաբիում տարբեր առիթներով հանդիպել եմ հայ երիտասարդների, որոնցից շատերը մասնագիտություն են ստացել, աշխատում են, ապագայի համար բավական լուրջ մասնագիտական ծրագրեր ունեն: ՈՒրախալի է տեսնել, որ նպատակասլաց են ոչ միայն հայ տղաները, այլև աղջիկները: Մի քանի անգամ հանդիպել էի 27-ամյա ԱՆԻ ԲԱԴԱՆՅԱՆԻ հետ: