Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին

    Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին

    03.04.2014| 21:20
    ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչին և ՈՒկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ լրագրողներին տեղեկացրել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։ Մարտի 28-ին, ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ էր հարուցել՝ ՈՒկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրա հայտարարության հիման վրա։ ՈՒկրաինայի պաշտոնանկ նախագահը գտնվում է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում:
  • Պուտինը չի խոստացել

    Պուտինը չի խոստացել

    03.04.2014| 21:18
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի խոստացել հեռացնել զորքերն ՈՒկրաինայի սահմանից, խոսքը եղել է մեկ գումարտակի՝ մշտական տեղակայման վայր վերադարձի մասին։
  • Պաշտոնական լռություն ռուս-իրանական գործարքի մասին

    Պաշտոնական լռություն ռուս-իրանական գործարքի մասին

    03.04.2014| 21:14
    Ռուսաստանն ու Իրանն ապրանքափոխանակման մասին խոշոր համաձայնագիր են պատրաստում: Գործարքի ծավալը կկազմի 20 միլիարդ դոլար, գրել է Deutsche Welle-ն՝ հղումՌուսաստանն ու Իրանն ապրանքափոխանակման մասին խոշոր համաձայնագիր են պատրաստում: Գործարքի ծավալը կկազմի 20 միլիարդ դոլար, գրել է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters-ին: անելով Reuters-ին:
  • Աշոտ Ղուլյանը Բեռլինում է

    Աշոտ Ղուլյանը Բեռլինում է

    03.04.2014| 21:07
    ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 2-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորների հետ:
  • Ջեյմս Ապաթուրայ․ Հայաստանը չի թուլացրել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

    Ջեյմս Ապաթուրայ․ Հայաստանը չի թուլացրել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

    03.04.2014| 21:06
    Ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություն են ընդունել և, ի թիվս այլ հարցերի, նշել են, որ համաձայնեցրել են Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու միջոցառումների փաթեթը:
  • ԵՄ-ն Մոլդովայի համար հաստատել է առանց վիզայի ռեժիմ

    ԵՄ-ն Մոլդովայի համար հաստատել է առանց վիզայի ռեժիմ

    03.04.2014| 16:38
    ԵՄ ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթ` Մոլդովայի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու մասին: Փաստաթղթի ներքո ստորագրել են Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը և ԵՄ-ում Հունաստանի ներկայացուցիչ, այդ երկրի փոխարտգործնախարար Դիմիտրիս Կուրկուլասը:
  • Էականորեն կբարձրանա ղրիմցի մանկավարժների աշխատավարձը

    Էականորեն կբարձրանա ղրիմցի մանկավարժների աշխատավարձը

    03.04.2014| 14:54
    Ամռան կեսերին 2-3,5 անգամ կբարձրանա ղրիմցի մանկավարժների և դաստիարակների աշխատավարձը: Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը:
  • Ռուս-ավստրիական փառատոնը նվիրված կլինի առաջին համաշխարհային պատերազմին

    Ռուս-ավստրիական փառատոնը նվիրված կլինի առաջին համաշխարհային պատերազմին

    03.04.2014| 14:19
    Ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվայում կընթանան ռուս-ավստրիական մշակութային համատեղ նախագծով համերգներ` նվիրված առաջին համաշխարհային պատերազմին:
  • Եվրասիական միության պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014-ի մայիսին

    Եվրասիական միության պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014-ի մայիսին

    03.04.2014| 14:18
    Եվրասիական միության ստեղծման պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014 թվականի մայիսին, «եռյակի»՝ ՌԴ- Ղազախստան- Բելառուս գագաթնաժողովում:
  • Թուրքիայի ընդդիմությունը կարող է միասնական թեկնածու առաջադրել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

    Թուրքիայի ընդդիմությունը կարող է միասնական թեկնածու առաջադրել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

    03.04.2014| 14:14
    Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու կառաջադրեն օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ Wall Street Journal պարբերականի թուրքական ինտերնետ պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն: