Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Եվրահանձնաժողովը կհեշտացնի վիզաների ստացումը Շենգենյան գոտու 22 երկրներում

    Եվրահանձնաժողովը կհեշտացնի վիզաների ստացումը Շենգենյան գոտու 22 երկրներում

    31.03.2014| 21:29
    Եվրահանձնաժողովը պատրաստվում է հեշտացնել վիզաների տրամադրումը Շենգենյան գոտու 22 երկրներում: Առաջարկը ԵՄ հանձնակատար Քոննի Հեդեգորդը կներկայացնի ապրիլի 1-ին Բրյուսելում, գրում է Die Welt թերթը:
  • ՌԴ վարչապետը մեկնել է Ղրիմ

    ՌԴ վարչապետը մեկնել է Ղրիմ

    31.03.2014| 21:27
    Ղրիմի և Սևաստոպոլի ոչ մի բնակիչ չպետք է ոչինչ կորցնի Ռուսաստանին միանալուց հետո, այլ կարող է միայն ձեռք բերել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ղրիմում խորհրդակցության ժամանակ։
  • «Արդարացում և զարգացումը» հաղթում է ՏԻՄ ընտրություններում

    «Արդարացում և զարգացումը» հաղթում է ՏԻՄ ընտրություններում

    31.03.2014| 21:23
    Մուշում հարձակվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական գրասենյակի վրա՝ հաղորդում է թուրքական TRT Haber կայքը։ Մուշի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուի հաղթանակից հետո «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցները քարեր են նետել ԱԶԿ-ի գրասենյակի ուղղությամբ, ոստիկանությունը ստիպված է եղել շենքից տարհանել մարդկանց։
  • Ղրիմի դպրոցներում կստեղծվեն պայմաններ ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուների ուսուցման համար

    Ղրիմի դպրոցներում կստեղծվեն պայմաններ ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուների ուսուցման համար

    31.03.2014| 18:15
    ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը հաղորդում է, որ ղրիմցի դպրոցականները կկարողանան ամբողջությամբ ուսանել ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուները:
  • Ընդդիմությունը ծրագրում է Մոսկվայում ապրիլի 13-ին անցկացնել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն խոսքի ազատության

    Ընդդիմությունը ծրագրում է Մոսկվայում ապրիլի 13-ին անցկացնել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն խոսքի ազատության

    31.03.2014| 14:15
    Ընդդիմությունը հայտարարություն է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան՝ ապրիլի 13-ին բողոքի նոր զանգվածային ակցիա անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր լրագրող Ալեքսանդր Ռիկլինը:
  • Փարիզը կունենա առաջին կին քաղաքապետը

    Փարիզը կունենա առաջին կին քաղաքապետը

    31.03.2014| 14:12
    France Press գործակալությունը տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ կստանձնի կին: Նա Ան Իդալգոն է, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը:
  • ՈՒկրաինան ինքը պետք է ընտրի իր ապագան

    ՈՒկրաինան ինքը պետք է ընտրի իր ապագան

    31.03.2014| 11:48
    Վաշինգտոնը չի ընդունի ոչ մի որոշում, որը ձեռք կբերվի առանց ՈՒկրաինայի գործող լեգիտիմ կառավարության մասնակցության: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո:
  • Փրկենք Քեսաբը

    Փրկենք Քեսաբը

    30.03.2014| 18:47
    Այս օրերին սոցիալական ցանցերում ստեղծվում են խմբեր «Փրկենք Քեսաբը» (Save Kessab) վերտառությամբ։ Նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեր հայրենակիցների հետ կատարվող ողբերգական իրադարձությունների վրա ու հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել Քեսաբի հայերին որևէ կերպ օգտակար լինելու համար:
  • Անդրեյ Կիսկան դարձել է Սլովակիայի նոր նախագահ

    Անդրեյ Կիսկան դարձել է Սլովակիայի նոր նախագահ

    30.03.2014| 18:35
    Սլովակիայի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել գործարար Անդրեյ Կիսկան։ Տեղական ԶԼՄ-ները ողջ նախընտրական արշավի ընթացքում Կիսկային անվանում էին «քաղաքականությունում նորեկ»։
  • Տիգրան Սարգսյան. Ասել ենք և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ

    Տիգրան Սարգսյան. Ասել ենք և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ

    30.03.2014| 18:34
    ՀՀԿ-ի երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, որ համաշխարհային ճգնաժամի արդյունքում երևան են եկել Եվրամիության ուժեղ և թույլ կողմերը, Հայաստանն այդ շրջնում ուսումնասիրել է Մաքսային միության երկրների տնտեսությունը և արդյունքում որոշում կայացրել հօգուտ Ռուսաստանի նախաձեռնած դաշինքի։ Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ այս քայլը անակնկալ չի եղել, և Եվրամիության հետ տարիներ շարունակվող բանակցություններից մեկ օրում շեղվելու մասին եվրոպացի գործընկերներին ժամանակին զգուշացրել էին։