-
06.03.2014|
13:17
Վենեսուելան խզել է դիվանագիտական հարաբերությունները Պանամայի հետ՝ կասեցնելով նաև առևտրատնտեսական կապերը:
-
06.03.2014|
12:33
Երեկ Փարիզում կայացել է համաժողով` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Արևմտյան դիվանագետները առաջարկել են Ուկրաինա -ՌԴ բանակցությունների համար միջազգային աջակցության խումբ ստեղծել:
-
06.03.2014|
12:12
ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել բոլոր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք որոշել ենք նաև, որ քաղաքացիական և զինվորական կազմի անհատական ոչ մի հանդիպում չպետք է տեղի ունենա:
-
05.03.2014|
23:02
Կիրա Մուրատովան, Լարիսա Կադոչնիկովան, Ռոման Բալայանը և այլ ուկրաինացի կինոգործիչներ հանդես են եկել ՌԴ-ի կինոգործիչներին ուղղված դիմումով, որը ներկայացնում ենք ստորև:
-
05.03.2014|
17:46
ԵՄ-ն պատրաստ է առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզուն: Խոսքն այն միջոցների մասին է, որոնք ուղղված կլինեն երկրում բարեփոխումների իրականացմանը:
-
05.03.2014|
16:21
Լեհ թատերական ռեժիսոր Քրիստիան Լյուպան հրաժարվել է այս շաբաթ Ռուսաստան կատարելիք ստեղծագործական այցից` ի նշան բողոքի Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման դեմ:
-
05.03.2014|
11:18
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը Խազար համալսարանում «Միացյալ թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» թեմայով ելույթ է ունեցել և կոչ է արել Ղարաբաղում հանրաքվե անցկացնել:
-
05.03.2014|
11:15
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է ՈՒկրաինայի ճգնաժամն ու Ղրիմում ստեղծված իրավիճակը:
-
04.03.2014|
19:21
Այսօր «Մեդիա» կենտրոնի հյուրասրահում «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Ուկրաինա. զարգացումները Ղրիմում» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ «Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ»։
-
04.03.2014|
19:17
The Telegraph-ի կարծիքով՝ Արևմուտքը հարկադրված է ակտիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի ամբողջականության պաշտպանության համար, քանի որ կա 1994թ.-ի բուդապեշտյան համաձայնագիրը և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության պակտը: