Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Քաղաքական դեֆոլտ

Քաղաքական դեֆոլտ
03.06.2008 | 00:00

Դեֆոլտ. այսպիսին է հայաստանյան ներկա վիճակը քաղաքա-տնտեսա-հոգեբանական առումներով: Մարտի մեկից հետո բեկորված մտածողությունը Հայաստանում առաջացրել է միայնակ խաղացողների հոծ բազմություն, ինչը հաղթահարելն ամենադժվարն է լինելու ցանկացած զարգացման դեպքում: Հատվածական մտածողությամբ այսօր աչքի են ընկնում թե° մերձիշխանական ուժերը, թե° ընդդիմությունը, որքան էլ վերջինս փորձի սա ժխտել: Հարցեր բոլորն ունեն: Պատասխաններ` ոչ ոք: Ընդդիմության խաղադրույքներին կանդրադառնանք առաջիկայում, այնտեղ վերջնական հստակություն կտիրի հունիսի 20-ից հետո, երբ` ա) իշխանությունների համապատասխան քայլերն արված կլինեն կամ չեն լինի, բ) տեղի ունեցած կլինի ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, գ) սպասվելիք հանրահավաքն արձանագրած կլինի անհրաժեշտ արդյունքները, դ) շատ մոտ կլինի Սերժ Սարգսյանի` մանավանդ ԱՄՆ-ից տրված 100 օրը: Մի փոքրիկ արձանագրում էլ կատարենք Ռուսաստանի մասով ու անցնենք առաջ£ Ռուսաստանում, ուր այլևս պաշտոնավարում է երկրորդ սերնդի լիբերալ նախագահը, առաջին սերնդի դեմոկրատիայի ՙհայր՚ Անատոլի Չուբայսը հուլիսին հրաժեշտ կտա իր պաշտոնին` էներգետիկ ոլորտում իր իսկ սկսած բարեփոխումների արդյունքում: ՈՒրեմն` առայժմ պաշտոն չի ունենա նաև ոչ անհայտ Վոլոշինը: Ի՞նչ է սա նշանակում մեր պարագայում (Չուբայսն` ընդդիմության, Վոլոշինն` իշխանության տեսանկյունից), կանդրադառնանք առաջիկայում, բայց որ խիստ մտածված ՙտեմպերով՚ Պուտինը թուլացնում է Մեդվեդևին, որի հետ մեծ հույսեր են կապում Արևմուտքը, մեր ընդդիմությունը, աներկբա է: Իշխանություններ: Սերժ Սարգսյան£ Թվել Սերժ Սարգսյանին այս պահին սպառնացող մարտահրավերները, ժամանակը չի բավականացնի: Սերժ Սարգսյանը գերխնդիրների մի ողջ համալիր ունի, որոնցից յուրաքանչյուրը գերակա է յուրովի: Առանձնացնենք լուծման հրատապություն պահանջող երկու ամենակարևոր հարցերը. ա) Քոչարյանի ՙհետևանքների՚ վերացում, բ) ընդդիմության, ասել է` հասարակության հետ շատ արագ երկխոսություն, քաղբանտարկյալների ազատ արձակում: Այո, այս երկու կարևոր հարցերում Սերժ Սարգսյանը բացթողում կատարեց: Ընդդիմության նկատմամբ ազատականացման, նոր մտածողության դանդաղումն այդ են վկայում: Հասկանալի է` այդ խնդիրները բարդ, ցավոտ լուծումներ են պահանջում, սակայն ազդանշանի ու փոփոխության առումով դրանց բերած իներցիան դոմինոյի էֆեկտ էր ունենալու: Սա այն դեպքն էր, երբ պետք էր փոքր-ինչ հեղափոխական լինել ու չտրվել իներցիոն գործելաոճին, ինչը ոչ մի կերպ չի հաջողվում նախագահական պալատին: Քիչ ներքևում կանդրադառնանք նախագահականի իներցիոն գործելաոճի մի շարք ՙպրելստներին՚, սակայն շարունակելով միտքը, ավելացնենք, որ ՙհեղափոխականության՚ դեպքում կորցնելով համակարգից, իր շրջապատից շատերին, Սերժ Սարգսյանը շահելու էր ավելին. միանգամից իր կողմն էր կարողանալու քաշել` ա) ընդդիմությանըª դրսևորած լիբերալիզմի, արդարացի, պատճառաբանված քայլերի պատճառով. դե, գոնե այնտեղ գտնվելու էին դրանք գնահատողներ, բ) իր կողմն էր քաշելու այն խավին, որը ոչ իշխանության և ոչ էլ ընդդիմության կողմն է և առողջ գործընթացների ակնկալիք ուներ, ընդ որում` հատկապես Ս. Սարգսյանից, գ) չէր արժանանալու արևմուտքի քննադատությանը (վերջինս ուզեր-չուզեր ոչ թե իր ողորմածությամբ էր հանդուրժելու հայոց խոցելի իշխանություներին, այլ դե-ֆակտո): Դանդաղ շտապելու իր զգուշավոր քաղաքականության վերջին էտապում Սերժ Սարգսյանը որոշ քայլեր կարծես իրականացնում է, սակայն դրանք, արդարև, որակ չեն կազմում, բան չեն փոխում, և եթե արձանագրենք, որ անցել է ընդամենը հիսուն օր ու մի այդքան էլ կա, ապա գուցեև կիրառվի արագ շտապելու կոնֆիգուրացիան, ինչն էլ այլընտրանք չունի: Ահա թե ինչու: Նախ` Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ: ՈՒ նրան օգնողները շատ են: Ռուսաստանը ներառյալ: Կամ այսպես ձևակերպենք` օգնողներն ուղիղ համեմատական են Սերժ Սարգսյանին խանգարողներին, որոնց թիվ մեկ խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի հանկարծ ընդդիմության` Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև երկխոսություն երբեք տեղի չունենա. դա Քոչարյանի վերջն է նշանակելու: Բայց մինչ կանդրադառնանք պալատական տաշտամերձում տիրող ՙկոնֆիգուրացիաներին՚, նախագահականի ՙիներցիոնի՚ մասին. Հովիկ Աբրահամյանին նախագահականում ՙնստեցնելու՚ ենք առանձին ՙհոդվածով՚: Իսկ ահա Անդրանիկ Մանուկյանը` ոչ անհայտ, հենց ոտքը մտցրել է նախագահական, այն հասել է Սերգո Երիցյանի առանձնասենյակ, Ա. Մանուկյանի ՙտրանսպորտային-տրանզիտ՚ սիրտն ուզել է հենց էդ սենյակը. տարհանել է նա Երիցյանին, նստել էնտեղ, ու հիմա պարոն Սերգոն ՙլավ չի ապրում՚. տեղ չունի նստելու, իր համար միջանցքներում ՙպտիտ է տալիս՚: Էլ ավելի հետաքրքիրը. Հովիկ Աբրահամյանի նախկին տեղակալին նույնպես տարհանել-տարել են նախագահական` վերահսկիչ ծառայություն: Հովհաննես Հովսեփյանին: Չե՞ք հիշում. պարոն Քոչարյանի ժամանակներում պարոն Հովսեփյանը` նախագահականի կադրերի վարչության պետը, պարոն Իսագուլյանի աշխատասենյակում ՙզմիմյանս՚ մի լավ ծեծեցին: Այն օրերին: Ինչևէ: Անցանք առաջ: Այսպիսով, Հայաստանում այսօր ռեալ խաղացող երկու ուժ կա` Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան: Ով-ում-ինչպես` պահը չէ քննարկելու: Այս հարցին առավել հստակ պատասխան է տվել Տեր-Պետրոսյանը. կա Սերժ Սարգսյան, որին անտեսել հնարավոր չէ. ՙԿա մարդը, իշխանություն ունի, լծակներ ունի, ինչպե՞ս կարող ես նրան անտեսել: Ինքն էլ ինձ չի կարող անտեսել, իմ հետևում էլ ժողովուրդն է, առայժմ անտեսում է` ոչինչ, վաղ թե ուշ, ուզած-չուզած հաշվի կնստի՚: Իսկ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն ընդհանրապես միլիմետրիկ գրագիտությամբ էր կառուցված և պետք է նույնքան ՙգրագետ՚ արձագանքել դրան: Ավելին պահանջել ընդդիմությունից, ըստ ամենայնի, իրավիճակի ոչ իրատեսական գնահատում կլինի իշխանությունների կողմից: Ասացինք` քոչարյանամերձ տանդեմն անելու է ամեն ինչ, որպեսզի այդ երկու խաղացողները երբեք ու երբեք չնստեն նույն սեղանի շուրջ. մարգինալները մարգինալությամբ են օժտում ցանկացած երևույթ. ավելորդ է ասել, թե ինչ գիտակցական պայքար մղեց Քոչարյանը Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի դեմ` իր պաշտոնավարման վերջին ամիսներին, որպեսզի նրանց ճամփաները մեկընդմիշտ հատվեն, իր ճամփան հաջողի: ՈՒստի կարծում ենք, որ երկրի ապագայով շահագրգիռների խնդիրն այսօր մեկը պետք է լինի` հասնել նրան, որ խոսեն Տեր-Պետրոսյանն ու Սերժը, պետք է ամեն ինչ անել սրա համար: Թեկուզ այսպես կոչված նախապայմանների գնով. ասենք` Ս. Սարգսյանը նախ բարի կամք է դրսևորում, համաներում է հայտարարում ձերբակալվածների նկատմամբ, փակում է իր մասով մարտի մեկը ու խոսակցության է հրավիրում ՙիրեն չանտեսող՚ Տեր-Պետրոսյանին` խոսելու երկրի ապագայի, ղարաբաղյան, հայ-թուրքական և մնացյալ խնդիրների մասին, որոնց շուրջ նրանք, ի տարբերություն Քոչարյանի, բավականին ընդհանուր մոտեցումներ ունեն: Մեր կարծիքով, Քոչարյանի վերադարձը` Ռուսաստանի կնքահայրությամբ, անխուսափելի կարող է դառնալ ինչ-որ մի փուլից սկսած: Քոչարյանն անչափ թանկ գին վճարեց, որպեսզի Չուբայսի նման երկու տարի չքնի` հանգստանա ու չվերադառնա. նա սահմանադրություն է փոխել, ԲՀԿ է ստեղծել, Արթուր է սնել-պահպանել, մեր ողջ տունը նվեր է տվել Ռուսաստանին, որպես դիտորդ գնացել-նստել է ԵվրԱզեսի դրոշի տակ, թե պետք եղավ` ՙկերթանք Շանհայ՚, և ի վերջո` մարտի մեկ է ՙունեցել՚... Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Քոչարյանը թույլ չտվեց, որ Սերժ Սարգսյանը լայն համաձայնության կառավարություն ստեղծի և ներքին խաղի իմաստով կարողանա թուլացնել հասարակական-քաղաքական այն բումը, որը տեղի ունեցավ հետագայում: Ի դեպ, ռուսաստանյան մեր աղբյուրները դեռ ամռանը տեղեկացնում էին, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո զեկուցագիր է ուղարկել երկու հասցեներով` Քոչարյան և, իհարկե, դեպ Հյուսիս. առ այն, որ Տեր-Պետրոսյանը, որը ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, միակ ՙբալասանը՚ կլինի ներքաղաքական կյանքի ապագա զարգացումներում` Քոչարյանի համար: Ասում են` միտքն ուժեղ դուր է եկել Քոչարյանին: Ռուսիային էլ: Հիշենք, որ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյան բարձրաձայնել էր. այդ դեպքում Ռուսաստանն ու Կրեմլը կպահպանեն ՙպոզիտիվնիյ նեյտրալիտետ՚` ընդդիմության հանդեպ: Այսպիսով, Քոչարյանի բնորոշիչներից ամենակարևորն այն է, որ նա ՙհեռանալիս անիծում՚ է. այդպես էր, երբ Արթուր Մկրտչյանի մահից հետո ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի ղեկավարից ԼՂՀ նախագահ դարձավ, հետո 98-ի հեղաշրջումն էր, հետո 99-ն էր, հետո... Այդ ՙանեծքը՚ նրան օգնում է հեշտ ՙվերադառնալ՚ իր ուզած կետին: Եվ զուր չէ, որ բոլորն այսօր միանշանակ կրկնում են` Քոչարյանը չի գնացել, ՙիմ մեջ է, քո մեջ է, նրա մեջ է՚ª նկատի ունենալով ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, Սամվել Բաբայանին, ընդդիմադիր ուժերին սատարող որոշ պրոռուսական ուժերին... և նույնիսկ ՙԺառանգությանը՚: ՀՅԴ. վերջինս խիստ նրբագեղ ժեստով իր նախարարներին ՙփաթեթով՚ հետ քաշեց դեպ բյուրո. կոմբինացիան ուներ հետևյալ բնորոշիչները. ա) ազդանշան հնչեց, որ այդպիսի մի գեղեցիկ օր էլ իրենք կարող են կոալիցիայից հետ քաշվել` վասն Քոչարյան, բ) ազատ առևտրային գոտի ստեղծեցին, մի քանի ՙսրոկ՚ յուղոտ նախարարություններում աշխատած ընկերներին ապահովագրելու Սերժ Սարգսյանի` մեկ էլ տեսար ՙհակակոռուպցիոն՚ պայքարից: Եվ ընդհանրապես, վերջին օրերին մերձքոչարյանական շրջապատում խուճապն ու վերադասավորվելու կիրքն այնքան հզոր են, որ թե° ընկերները, որոնք մշտապես գաղտնի ժողովներ են անում ՙբոլշևիկ տատիկի սենյակում՚, թե° ԲՀԿ առաջնորդը, խոշոր ՙպրապուսկատներ՚ են անում: Մեկը թե` ՙմաքուր, անբասիր, անարատ՚ նախարարներ ՙտենք տալ՚: Ի՞նչ է` հներն ՙարատավո՞ր՚ էին: Մյուսը` ԲՀԿ առաջնորդը, էլ առավել, թե` վերջ, ՙֆսյո՚, գիծ ենք քաշում հարկային դաշտում, ինչ եղել-եղել է, արդեն փաստաթղթերով ենք աշխատելու: Ինչպիսի¯ հարված Քոչարյանի արձանագրած տնտեսական երկնիշ աճի ֆենոմենին և այն էլ` գրեթե ՙտնից՚: Ի դեպ, վերջին շրջանում Գ. Ծառուկյանն ու Քոչարյանը տարանջատել են իրենց համատեղ բիզնես-ոլորտները. Արարատի ցեմենտի գործարանը գրվել է Սեդրակի անունով (գործարանի քոչարյանական պատասխանատուի անունը նույնպես Սեդրակ է), գազալցակայաններն առանձնացվել են: Պատճառները համալիր են. Քոչարյանը փորձում է ազատել այլևս ՙփաստաթղթով՚ աշխատելու գնացող իր ՙնապարնիկի՚ ձեռները: Ի դեպ, չմոռանանք, որ նոր նախագահի նույնքան նոր, ՙանտյունինգ՚ խոսնակի (Սամվել Ֆարմանյան) առաջին հայտարարությունը ոչ ավել-ոչ պակաս վերաբերում էր հենց Գ. Ծառուկյանին` ՙկուժ ասեմ` կուլա լսիր՚ չափաբանությամբ. ՙկապ չունի° ով ում որդին է և կամ բարեկամը. հանցագործություն գործող ցանկացած մեկը պետք է պատժվի՚: Կոնկրետ դեպքում խնդիրն առնչվում էր պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդուն` Ծառուկյանի փեսային: Ծառուկյանի շրջապատը կարծում է, որ եթե այսպես շարունակվի, Ծառուկյանը կամ ընդդիմություն կդառնա, կամ կվերաձևակերպի պառլամենտը` բոլորին դարձնելով ԲՀԿ-ական: Իհարկե, սա փայլուն սցենար է նախագահի աշխատակազմի ղեկավար, սակայն անչափ դիլխոր Հ. Աբրահամյանի համար` փաթեթով ստանալ այն, ինչ ՙստացավ իմ մանկության ընկեր Կոլյա Օստենբակեն` իր մանկության ընկերուհի Օլգա Զայոնցից. աղջիկը սիրեց նրան՚… Ասել թե` կա հետևյալ սցենարը. աշնանը հայաստանյան քաղաքական դաշտում խաղացողներ պետք է դառնան երեքը. Քոչարյանª վարչապետի և ԲՀԿ առաջնորդի դեմքով, Հովիկ Աբրահամյան` ԱԺ նախագահի դեմքով, մի քիչ էլ Սերժ Սարգսյանը: Եթե վարչապետ ՙդառնալուց հետո՚ Քոչարյանը... Այս ամենի մասին` առաջիկայում: Համենայն դեպս, միակ կոնկրետ քայլը, որ այս թիմը կանի առաջիկայում, ՙանորսալի Ջոն՚` Ջոնիկ Աբրահամյանը, վայր կդնի մանդատը, որպեսզի Հովիկ Աբրահամյանը պատգամավոր ընտրվի` հեռու գնացող նախանշումներով: Օգոստոսին: Այսինքն` դրան անդրադառնալու ենք առաջիկայում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8521

Մեկնաբանություններ