Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Թաիլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

    Թաիլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

    06.02.2017| 18:31
    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպան Քիթիչայսարիին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը, հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:
  • Սեյրան Սարոյան. Տղամարդ ենք, նեղանալս ո՞րն ա

    Սեյրան Սարոյան. Տղամարդ ենք, նեղանալս ո՞րն ա

    06.02.2017| 18:30
    ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ցանկություն ունի Արմավիրի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրվելու։ Լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը նշեց, որ սպասում է կուսակցության որոշմանը։
  • Սամվել Ալեքսանյանը՝ իր ու Հեղինե Բիշարյանի ընտրապայքարի մասին

    Սամվել Ալեքսանյանը՝ իր ու Հեղինե Բիշարյանի ընտրապայքարի մասին

    06.02.2017| 18:29
    ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը առաջադրվելու է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա խուսափեց պատասխանել լրագրողների հարցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալել մինչ այս պահը, որը պետք է շարունակի նոր խորհրդարանում, որպես պատգամավոր։
  • Երևան-Արտաշատ ճանապարհին ավտոբուսը շուռ է եկել

    Երևան-Արտաշատ ճանապարհին ավտոբուսը շուռ է եկել

    06.02.2017| 18:28
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր, ժամը 9։16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
  • Թրամփը մայիսին Եվրոպայում կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ

    Թրամփը մայիսին Եվրոպայում կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ

    06.02.2017| 18:26
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի վերջին կհանդիպի ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների հետ՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Թրամփի հեռախոսազրույցի մասին Սպիտակ տան հաղորդագրությունը։ Հանդիպումը տեղի կունենա եվրոպական երկրներից մեկում։
  • Ռումինիայում ցույցերը շարունակվում են

    Ռումինիայում ցույցերը շարունակվում են

    06.02.2017| 18:25
    Բուխարեստում հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են ցույցերը՝ չնայած կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել օրենքը, որը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:
  • Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

    Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

    06.02.2017| 18:10
    Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ և Լոռու մարզի ՈՒրասար-Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    06.02.2017| 18:02
    Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 220 կրակոց:
  • ՎՍԴՀԿ-ն միանում է Ծառուկյան դաշինքին

    ՎՍԴՀԿ-ն միանում է Ծառուկյան դաշինքին

    06.02.2017| 17:48
    Հայաստանը կանգնած է Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը ոչ միայն որոշելու է առաջիկա հինգ տարիների Հայաստանի քաղաքական կուրսը, այլև ձևավորելու է կարևորագույն քաղաքական որոշումներ ընդունելու առաքելություն ունեցող իշխանական վերնախավ:
  • Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

    Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

    06.02.2017| 17:42
    Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: