-
26.10.2016|
11:52
Հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 451 երեխա՝ 246 տղա, 205 աղջիկ:
-
26.10.2016|
11:00
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը:
-
25.10.2016|
23:07
Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
-
25.10.2016|
23:06
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հրավիրել է Հայոց ցեղասպանության հիշատակի համերգին, հայտնում է T-online.de կայքը։
-
25.10.2016|
23:05
Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը բացասական գնահատական է տվել նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությանը՝ վկայում են Ipsos ընկերության և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Le Monde-ը:
-
25.10.2016|
23:04
Հոկտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս ՈՒոռլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
25.10.2016|
23:03
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
25.10.2016|
23:02
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը: Մինչ այդ նա տնօրենի առաջին տեղակալն էր: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գրասենյակ ու աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրենին:
-
25.10.2016|
23:01
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
-
25.10.2016|
23:00
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հարցեր, որոնք, ըստ ՀՀ նախագահի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են: