13.06.2016|
23:05
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի անդամ, «Կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որ հայտարարել էր Օզդեմիրի արյունը «լաբորատոր պայմաններում ստուգելու» անհրաժեշտության մասին: