-
29.04.2016|
17:30
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը մեկնաբանել է վերջին օրերին հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունները:
-
29.04.2016|
17:29
Business Georgia-ի փոխանցմամբ՝ 2016-ի հունվար-մարտին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 միլիարդ 145 միլիոն դոլար, որ 7 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին՝ վկայում են Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալները:
-
29.04.2016|
17:28
Մայր ցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
-
29.04.2016|
17:26
2016-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998 հազ. 600 մարդ, 1 մլն 907 հազարը կազմում է քաղաքային բնակչությունը, իսկ 1 մլն 91 հազ. 600-ը՝ գյուղական՝ ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12 հազարով:
-
29.04.2016|
17:22
Ըստ «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների, թեև Պուտինը մնում է Ռուսաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը, նրան քննադատողների թիվն աճել է։
-
29.04.2016|
10:41
ՀՀ կառավարությունը շարունակելով իրականացնել իր կողմից որդեգրած պետական քաղաքականությունը, որոշում կայացրեց, ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված` Գյումրու «Քարհատ» մեքենա» ՓԲԸ-ի ճաշարանի շենքում գտնվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարն ընդունել որպես նվիրատվություն և համարել պետական սեփականություն:
-
29.04.2016|
10:29
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ երեկ ՀՀ նախագահ- ՀՀԿ-ական պատգամավորներ հանդիպմանը և հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե նախագահը խիստ է խոսել ու դիտողություններ արել պատգամավորներին:
-
29.04.2016|
10:28
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նիստին նախագահը ներկայացրել է իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին:
-
29.04.2016|
10:27
Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե իրենք հանդուրժող են, ասաց, որ հայկական կողմը միջազգային հանրությանը պետք է փաստեր ներկայացնի:
-
29.04.2016|
10:26
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե կռմբահարեն Ստեփանակերտը՝ Atsakhtimes-ին հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: