-
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է հոկտեմբերի վերջին հրաժարական տալու մասին։
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, դեսպաններ։
-
«Ռուսաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լեգիտիմ բանակին»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ Սիրիայում գոյություն ունի մեկ լեգիտիմ բանակ:
-
Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրը: Հյուրեն ավելի հաջողակ են եղել տանտերերի հետ հանդիպումում:
-
Շառլ Ազնավուրի երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում: Տոմսերի վաճառքը՝ սեպտեմբերի 30-ից
-
Լոնդոնում վառվում է «Բեյթ ալ-Ֆութուհ» մզկիթը` ամենամեծ մուսուլմանական սրբավայրերից մեկը Եվրոպայում: Մորդեն թաղամասում գտնվող մզկիթի հրդեհը 70 հրշեջներ փորձում են մարել, կրակը սկսել է տարածվել կից տեղանքի վրա: Զոհերի ու տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:
-
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգային էջում նշել է ադրբեջանական և այլ կեղծ լրատվական աղբյուրներ՝ անելով հետևյալ գրառումը.
-
Հարավ-հարավ մրցանակը Ալիևի անունից ընդունել է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։
-
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Տամբովի և Ռասկազովսկի Գերաշնորհ Թեոդոսիոս Միտրոպոլիտի:
-
Երեկ ՀՀ արտգործնախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը։