Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Երևանում բացվեց հնագույն և բացառիկ ջութակների ցուցահանդեսը

    Երևանում բացվեց հնագույն և բացառիկ ջութակների ցուցահանդեսը

    Հունիսի 7-ին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում բացվեց 18-19 դդ. հազվագյուտ ջութակների ցուցահանդես։ Կազմակերպիչը «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամն է, որ շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել Երևանում ներկայացնել Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած 8 ջութակները։
  • ՀԱԿ վարչության նիստ

    ՀԱԿ վարչության նիստ

    Հունիսի 6-ին ՀԱԿ-ը վարչության նիստ է արել, կազմակերպական հարցերից բացի քննարկվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարում Կոնգրեսի անելիքները:
  • Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

    Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

    Թուրքիայում հունիսի 7-ին 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրություններն են։ Առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 17:00-ը 53 մլն 765 հազար 231 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին:
  • Այսօր ընտրելու են Աբովյանի և Արտաշատի քաղաքապետերին

    Այսօր ընտրելու են Աբովյանի և Արտաշատի քաղաքապետերին

    Այսօր՝ հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 32 համայնքներում, 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
  • Սիմայի բախտը բերեց

    Սիմայի բախտը բերեց

    G7-ի գագաթնաժողովը հաջորդ տարի կանցկացվի ճապոնական Սիմա քաղաքում՝ Հոնսյու կղզու հարավարևմտյան Միե պրեֆեկտուրայում՝ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Գերմանիա մեկնելուց առաջ, որտեղ տեղի կունենա G7-ի գագաթնաժողովը։
  • Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պատգամավորները

    Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պատգամավորները

    BBC- ն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում ծավալված քննարկումներին` ավելացնե՞լ պատգամավորների աշխատավարձերը, թե՞ ոչ: Անկախ հետազոտողները հաշվել են, որ Բրիտանիայում պատգամավորներին վճարում են 7 հազար ֆունտ պակաս, քան հարկավոր է վճարել: Բրիտանացի խորհրդարանականներն ստանում են տարեկան 67 հազար ֆունտ (103 հազար ԱՄՆ դոլար):
  • Էրդողանի անհայտ սարսափները կամ՝ մաքրության փոխարեն՝ շինարարություն

    Էրդողանի անհայտ սարսափները կամ՝ մաքրության փոխարեն՝ շինարարություն

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, որ Աք Սարայ նախագահական պալատն Անկարայում ստիպված է եղել կառուցել, որովհետև նախորդ պալատի սանհանգույցում խավարասերներ են եղել:
  • Facebook-ը շփման հարմար եղանակ է, բայց չի կարող ավելի լավը լինել, քան հանդիպումն ընկերների հետ իրական կյանքում

    Facebook-ը շփման հարմար եղանակ է, բայց չի կարող ավելի լավը լինել, քան հանդիպումն ընկերների հետ իրական կյանքում

    Շտուտգարդտի քաղաքի եկեղեցիներից բողոքական կոնգրեսի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելին մի տղա հարցրել է, թե տիկին կանցլերը ինչպես է վերաբերվում Facebook-ին:
  • Ճապոնիան 1,5 մլրդ դոլար վարկ կտրամադրի ՈՒկրաինային

    Ճապոնիան 1,5 մլրդ դոլար վարկ կտրամադրի ՈՒկրաինային

    Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՈՒկրաինային տրամադրել 1,5 միլիարդ դոլարի վարկ՝ երկրում ֆինանսական կայունություն հաստատելու համար:
  • Իրանի ԱԳ փոխնախարարն առաջընթաց է նկատում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

    Իրանի ԱԳ փոխնախարարն առաջընթաց է նկատում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

    «Միջուկային ծրագրի շուրջ համաձայնության համատեղ պլանի մշակման աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, սակայն դանդաղ»,- հայտարարել է բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Աբաս Արագչին՝ միջուկային ծրագրի շուրջ վեցյակի երկրների ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո: