19.03.2013|
12:00
2013-ի մարտի 13-ին, Հռոմի Վատիկանում, Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո ընտրվեց սուրբ Պետրոս առաքյալից հաշված 266-րդ պապը՝ արգենտինացի 76- ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն։ Կարծես թե եկեղեցական գահակալական մի սովորական հերթափոխություն կատարվեց, բայց ինչո՞ւ էին աշխարհի լրատվամիջոցները այդքան բուռն ու սևեռուն քննարկում հերթական պապի ընտրության հարցը։ Եթե ընթերցողը հիշում է, մեր թերթի փետրվարյան համարներից մեկում գրեցինք այդ մասին, բայց նորից վերհիշենք, քանի որ հենց այս պապի մասին էր, որ 11-րդ դարում մարգարեացել է իրենց կաթոլիկ Մաղաքիա եպիսկոպոսը, որպես վերջին պապ` Վատիկանի սուրբ Պետրոսի գահի վրա։