«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Իշխանությունը վատն է, որովհետև ընդիմությունն էլ է վատը

Իշխանությունը վատն է, որովհետև ընդիմությունն էլ է վատը
21.01.2021 | 11:22

44 օրյա պատերազմից հետո, երբ պարտված առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շտապեց խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, ընդդիմությունը բոյկոտեց վարչապետի հետ հանդիպումը՝ պատճառաբանելով՝ պարտված վարչապետի հետ քննարկելու մեկ հարց ունեն, և դա Փաշինյանի հրաժարականի հարցն է: Կապուտուլյացիա ստորագրելու հայտարարությունից անցել է ավելի քան երկու ամիս, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրաժարական չի տվել, այլ որոշակի ժամանակ իրեն զսպելուց ու մուննաթախառն տեքստեր չարտաբերելուց հետո, նորից անցել է իր ոճին՝ ում վրա պատահի մուննաթ է գալիս: Դե մարդու բնույթն է այդպիսին, իրեն երկար զսպել չէր կարող: Ինչպես միշտ նա մեղավորներ է ման գալիս, մատ թափ տալիս, բոլոր նրանց, որ հանդգնում են ասել՝ «աչքիդ վերևը ունք կա», «ծեփում պատերին», «պառկըցնում ասֆալտին», ահաբեկում «թաթիկները կտրելով» և այլն:

Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ երևույթին մոռանալով նախկինում արված իր հայտարարության մասին, հունվարի 20-ին մասնակցում էր կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանին: Փաշինյանի հրաժարականը պահանջողներն ու նրա հետ բացառապես այդ հարցի շուրջ քննարկումների գնացողները, փաստորեն, հաշտվել են, որ Հայաստանի վարչապետը հրաժարական տալու մտադրություն չունեն, ու մասնակցում են նրա ներկայությամբ ծավալվող քննարկմանը: Այո, հարցուպատասխանի ժամանակ ընդիմադիրների հարցերի մեծամասնությունը վերաբերում էր Փաշինյանի հրաժարականին, բայց եփած հավին էլ պարզ է՝ եթե պարտությունից հետո արդեն ավելի քան երկուսուկես ամիս հրաժարական չի տվել, ուրեմն նման մտադրություն չունի: Ընդդիմությունը, փաստացիորեն, լեգիտիմացնում է Փաշինյանի պաշտոնավարումը՝ մասնակցելով նրա ներկայությամբ կայացած ցանկցած քննարկում-միջոցառման: Պատերազմից հետո քանի՞ անգամ է ընդդիմությունը բոյկոտել ԱԺ նիստը կամ կռավարության հետ հարցուպատասխանը:

Պատասխան՝ մեկ, առավելագունը երկու անգամ: Այսքանից հետո Փաշինյանն ունի բոլոր հիմքերն ասելու, թե ընդդիմադիրների կողմից բարձրացվող հրաժարականի պահանջը հիմնավորված չէ: Այո, վատն է իշխանությունը, բայց ավելի վատն է քայլերի հաջորդականություն չունեցող ու կոնկերտ պահանջ չձևակերպող ընդդիմությունը: Ի վերջո, եթե կազմակերպված ու իրապես երկրի ճակատագրով մտահոգ ընդդիմություն ունենայինք, Փաշինյանը վաղուց վարչապետ չէր լինի: Կմիաբանվեին, ամբիցիաներով չէին առաջնորդվի, իրար անուն չէին կպցնի… Բայց քանի դեռ ընդդիմությունը Փաշինյանին վախվխելով է հարցեր տալիս, լռում է, ինչպես պատերազմի օրերին էր լռում, ընդդիմադիր պատգամավորներից ոմանք էլ «սրտիկում» ու «լայքում» են Փաշինյանի գրառումները, մենք մի՛շտ ենք պարտվելու՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 55232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

”±Ö€Õ¡Õ„Õ«Õ¶Õ¡Õ½ÕµÕ¡Õ¶/home" class="footer-logo">.