Թքած, թե երկրում գողությունն օրավուր ծաղկում է, սպանություններն ու չդադարող կրակոցները դառնում են կյանքի նորմ, չբացահայտված գործերը երկրաչափական պրոգրեսիայով աճում են:
Շարունակիր առավելագույն ջանքեր գործադրել քաղաքը հատուկ նշանակության ջոկատայիններով, կարմիր ու սև բերետավորներով, խաղաղ անհնազանդության ցույցեր անող կանանց ու երեխաների դեմ հանված «չինական նինձյաներով» լցնելու ուղղությամբ: Չէ՞ որ նշանակված ես դրա համար: Այս աշխարհում քո խնդիրը մեկ մարդու անվտանգությունն ապահովելն է:
Ինչ վերաբերում է ոստիկանապետ լինելուն, թե՞ ոստիկանափետ կոչվելուն, կարող ես չանհանգստանալ` եղածն ընդամենը մեկ տառի սխալ է:
Մարտին Հուրիխանյան
Բաժնի բոլոր նորությունները »class="fb-like" data-width="1" data-href="http://www.irates.am/hyĆ£Ę’Ć¦ā€™Ć£ā€�Ć¢Ā¢Ć£Ę’Ć¢Ā¢/1573163882" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false"> |