Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վախենամ՝ լեթարգիական մրափից աչքներս բացենք, ուշ լինի»

«Վախենամ՝ լեթարգիական մրափից աչքներս բացենք, ուշ լինի»
11.08.2022 | 07:21

Մենք, ի՞նչ է, ուզում ենք սփոփվել հերթական նահատակությունից ինչ-որ փշուրների ողջ մնալո՞վ:
Երևի մտածում եք՝ հային վերջ չկա, հայն էս անգամ էլ մոխիրներից կհառնի, մի երկու դար հետո տղերքը մեռած հողից հրաշքով կծլեն, իրար կգան, նոր Հայասա կլինի, նոր տողից Արտաշատ, Վանի թագավորություն կստեղծեն,
և, դարձ ի շրջանս յուր, հայ ազգը նորից կհառնի,
ու հետո կգա Ոսկեդարը…


Լու՞րջ, գետն ամեն անգամ գաթա կբերի ու մենք կուտե՞նք:
Այն ո՞վ էր ասում՝ աշխարհը ցուրտ է, տղաս, վարդեր չկան մայիսի…
Աշխարհն ա՜յլ է, տղաս, ցուրտ չէ միայն, դաժա՜ն է: Ոչ միայն՝ աշխարհը, էսօրվա հայն էլ այլ է:
Սա՞ է մեր ուզածը, բիրտ ու անօրեն հպատակություններ՝ գլխներիս փառավորապես նստած թուրք:


Վստահ եղեք, աշխարհն էլի քար անտարբերությամբ կդիտի, հազար անգամ կուրանա ու կդավի ճշմատությանը:
Նոյն ու դրախտը, երկիրը ոռոգող մեր չորս գետերը՝ անտե՜ր:
Գուցե մգլոտած, սարդը կապած դռան վրա գրվի, ու մենք սփոփվե՞նք:
Օտարերկրյա մի հետազոտող, ինչպիսին լեհ Գեմբարսկին է, իրեն թու՜յլ կտա մեր անցած փառքից ու դժբախտությունից խոսել, աշխարհով ցիրուցան՝ սփոփվենք, որ մեզ հիշո՞ղ էլ կա՝ էշ-էշ նահատակվածներիս:
Եթե աշխարհն էսօր թաքուն ծիծաղում, անհուսալի հիվանդ է համարում մեզ, ապա սերունդները երբեք չեն ներելու, որ բաց-բաց աչքերով հանձնեցինք այս մի կտոր հողը, որ հայրենիք է կոչվում, ու իրենց թափառական դարձրինք: Չեն էլ քննելու՝ ո՞վ էր մեղավոր:
Չներելը՝ գլուխը քարը, թքելու են մեր անփառունակ գերեզմանին, եթե, իհարկե, գերեզման ունենանք:


Զարթնիր, ազգ, գոնե հիմա զարթնիր, մեջտեղ հայրենիք է կորչում:
Թուրքը հեքիաթի ժանրից չէ, հազարամյա ժանիք ունի ու սելջուկ ցեղի վայրի ախորժակ, դռնե՜րս է հասել:
Նաիրի դրախտի բանալին տան թշնամին է տվել:
Լենկ Թեմուրը մեղք չունի, այդ դուք եք արտոնել Մեհրի անունով դավաճան իշխանիկին՝ Զանգեզուրի զանգի լեզվակը կտրել, որ ձենը չլսվի՜, չարթնացնի՜ յաթաղանի բերանն ընկած քնածներին...


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 11197

Մեկնաբանություններ