Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Հարրին հետևում է եղբոր օրինակին

    Հարրին հետևում է եղբոր օրինակին

    01.11.2013| 11:19
    Քրեսիդա Բոնասին պաշտոնապես ներկայացվել է Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքին` իբրև արքայազն Հարիի ընկերուհի: Ի տարբերություն ավագ եղբոր` արքայազն Ուիլյամի, որ տաս տարուց ավելի ճանաչում էր Քեյթ Միդլտոնին, Հարրին Քրեսիդա Բոնասիին հանդիպում է ընդամենը մեկ տարի, բայց Մեծ Բրիտանիայում արդեն սպասում են նրանց հարսանիքին:
  • Բիրյուլևոյում ձերբակալածներին  արտաքսում են

    Բիրյուլևոյում ձերբակալածներին արտաքսում են

    31.10.2013| 14:27
    Ռուսաստանում սկսել են ազատվել Բիրյուլևոյում ձերբակալվածներից: Յոթ հոգուց բաղկացած առաջին խումբը այսօր հարկադրաբար հետ է ուղարկվելու այն երկրները, որտեղից ժամանել են տվյալ միգրանտները: Նրանք կարտաքսվեն ՌԴ միգրացիոն օրենսդրության տարբեր խախտումների համար: Բրյուլևոյում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալվել է մոտ 400 մարդ, որոնց մեծ մասը անօրինական միգրանտներ են:
  • ԼԳԲՏ-ների նկատմամբ հալածանքը դեմ է մարդասիրական արժեքների տրամաբանությանը

    ԼԳԲՏ-ների նկատմամբ հալածանքը դեմ է մարդասիրական արժեքների տրամաբանությանը

    31.10.2013| 11:52
    Սփյուռքահայ քսանից ավելի հայտնի գործիչներ հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավունքների: «Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ ռասայից»,-ասված է հայտարության մեջ: Նրանում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության մասին` նկատի ունենալով գենդերային հավասարության վերաբերյալ Հայաստանում ընդունված օրինագծի դեմ սկսված զանազան շարժումները:
  • Գրիգորի Լեպսի հետ  «սև»  ցուցակում  մեկ հայ կա

    Գրիգորի Լեպսի հետ «սև» ցուցակում մեկ հայ կա

    31.10.2013| 11:37
    ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակի մեջ են հայտնվել վեց հոգի` ծագումով վրացի, ռուսաստանաբնակ երգիչ Գրիգորի Լեպսը, երկու ռուս` Վադիմ Լյալինը և Իգոր Շլիկովը, իսրայելցի Յակով Ռիբալսկին, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Մոսկալենկոն և Արթուր Բադալյանը: Վերջինիս քաղաքացիությունը և բնակության վայրը նշված չեն նախարարության հաղորդագրության մեջ:
  • Պուտինը գերազանցեց Օբամային

    Պուտինը գերազանցեց Օբամային

    31.10.2013| 11:24
    2013-ին Forbes –ի գնահատականով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2012-ի համեմատ Վլադիմիր Պուտինը բարձրացել է երկու հորիզոնականով՝ շրջանցելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երրորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինն է, նրան հաջորդում է Հռոմի Պապ Ֆրանցիսկը:
  • Նույնասեռականի նկատմամբ ատելությունը կարող է ֆաշիզմի վերածվել

    Նույնասեռականի նկատմամբ ատելությունը կարող է ֆաշիզմի վերածվել

    30.10.2013| 16:40
    Պարզվում է, Հայաստանում «ընդդեմ այլասերման» հանդես եկող լրագրողների խումբ գոյություն ունի, որն իր գլխավոր նպատակն է համարում նույնասեռականների դեմ պայքարը: Նրանք նույնիսկ երեկ ասուլիս են հրավիրել ու հայտարարել, թե նույնասեռականների կողմից նույնասեռականության քարոզչության նկատմամբ անհանդուրժող են լինելու:
  • Արքայական համառություն

    Արքայական համառություն

    29.10.2013| 11:08
    Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կոտրել է ոտքի մատը, սակայն վնասվածքը նրան չի խանգարի մասնակցել Հարավային բևեռ արշավին: «Արքայազն Հարին մի քանի շաբաթ առաջ կոտրել է ոտքի մատը: Նա չի պատմի, թե ինչպես, դա անձնական հարց է: Հարավային բևեռ արշավի վերաբերյալ կասկածներ չկան: Նա անպայման կգնա»:
  • Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    28.10.2013| 12:30
    31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
  • Մերձմոսկովյան շրջանում  ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ

    Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ

    27.10.2013| 14:02
    Մերձմոսկովյան շրջանում, հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը փակել է մինչ օրս գաղտնի գործող կարի արհեստանոցը, որը գտնվում էր Ռամենսկիի բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում:
  • Կամփոփվի 1-ին համահայկական երիտասարդական մրցույթը

    Կամփոփվի 1-ին համահայկական երիտասարդական մրցույթը

    27.10.2013| 13:59
    Հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի և Երևանի գրողների միության կազմակերպած և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացված «ՆՈՒՌ» երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփումը: