Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Սա ոչ այլ ինչ է, քան պրիմիտիվ վախ»

«Սա ոչ այլ ինչ է, քան պրիմիտիվ վախ»
02.07.2022 | 10:44

ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում. Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Երբ ԱԺ 70-պատգամավորանոց ֆրակցիան Ազգային Ժողովը շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ իրենց սահմանադրական և օրենսդրական պաշտոններից զրկելու հարցը, սա ոչ այլ ինչ է, քան պրիմիտիվ վախ:


Նրանք չեն հասկանում անգամ, որ այդ կերպ խորացնում են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Ի՞նչ տարբերություն, ընդդիմությունն ունի ԱԺ նախագահի տեղակալի, հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններ, թե՞ չունի: Նրանք նույնիսկ չեն հասկացել, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է բոյկոտում ԱԺ նիստերը, որտեղ այս օրհասական իրավիճակում քննարկվում են բացառապես հիմար, անօգուտ նախաձեռնություններ:
Նիկոլը հանձնում է Արցախի ու Հայաստանի տարածքները, Նիկոլը խոսում է նոր պատերազմից, Նիկոլը հայ ժողովրդին դրել է ֆիզիկական գոյության վտանգի առջև, Նիկոլը երկիրը մխրճել է անդառնալի պարտքերի մեջ, Նիկոլը ավիրել է Հայոց բանակը, Նիկոլը Հայոց պետականությունը դրել է հարցականի տակ, իսկ 70 գլուխ ՔՊ-ական պատգամավորների գոյությունն Ազգային Ժողովում պահպանվում է որպես բուտաֆորիա: Նույնիսկ նրանցից ոմանք ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին՝ Հայաստանին չեզոքացնելու հարցում:
Զրկե՛ք Հայրենիքից, զրկե՛ք ազատությունից, զրկե՛ք իրավունքներից, զրկե՛ք պաշտոններից, զրկե՛ք մանդատներից, զրկե՛ք ամեն ինչից և դրանով ապացուցեք, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը ձեր կապիտուլյանտական խունտայի հեռացման մեջ է: Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ:


Հիվանդությունը պայքարում է հիվանդի դեմ, իսկ բժիշկը պայքարում է հիվանդության դեմ: ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն: Պետք է, որ ժողովուրդը հասկանա ու վստահի ընդդիմությանը, այլապես չարորակ հիվանդությանը վստահելով՝ Հայ մարդը վտանգի տակ է դնում առաջին հերթին իր կյանքը։


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 7330

Մեկնաբանություններ