«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սեր՝ անուն Հիսուս

Սեր՝ անուն Հիսուս
08.12.2022 | 09:44

Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն Իմ Անունով, այնտեղ Եմ Ես՝ նրանց մեջ:

Մատթ. 18;20

Քրիստոնյաները նրանք են, ովքեր իրենց պարտավորված են զգում օգնել միմյանց՝ սեփական հոգուց արտաքսել մեղքի խավարն ու անտարբերությունը և վառել Քրիստոսի սիրո ու գիտության լույսը, և քրիստոնեությունն այն է, երբ չսիրելն անհնար է:


Քրիստոնեությունը դաժան բան է, և Աստծո սերը՝ անողորմ: Ամեն մարդ չի կարող իր վրա վերցնել այդ լուծը, բայց ամեն մարդ իրավասու է դա անել ինքնակամ: Քրիստոնյա լինելը սխրանք է, որովհետև դժվար է հարաժամ սիրել ու ներել բոլորին ու յուրաքանչյուրին՝ անգամ ոչ մի պահ չմոռանալով հանդերձ, որ Աստված Ինքը ներում է մեր անհամար մեղքերն ու անպատում անօրինությունները: Քրիստոնեության շնորհիվ թե՛ մարդկային ուրախությունը, և թե՛ վիշտը դառնում են համամարդկային օրհնություն կամ աղետ: Հեթանոս աշխարհը լավագույն դեպքում չէր ատում իր մերձավորին, հրեական միջավայրը լավագույն դեպքում սիրում էր իր մերձավորին: Քրիստոնեությունը բացահայտեց մարդու համար նրա սեփական սրտի անպարագրելի մեծությունը, որովհետև բացահայտեց այն ճշմարտությունը, որ մարդու սրտում կարող է ապրել Ինքը՝ Անսահման Աստված: Տերը ասում է. «Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը՝ հոգի: Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ անել չի կարող: Կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից (Մկրտիչ) մեծը չկա, բայց Երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից մեծ է: Եթե մեկը ջրից եւ Հոգուց չծնվի, չի կարող մտնել Երկնքի արքայությունը»:

Եկեղեցու սուրբ ավազանից հոգևոր ծնունդը մարդուն դարձնում է նոր արարած, ով արդեն դուրս է մարմնի, արյան ու մեղքի իշխանությունից և ում ընտանիքը ողջ մարդկությունն է, ում Աստված այնպես սիրեց, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի Նրան ընդունողները շահեն հավիտենական կյանքը: Քրիստոնյաները միմյանց հետ կապված չեն արյունով, այլ Հոգով: Քրիստոնեական սերը արդեն չի բավարարվում միայն բարեկամներին ողորմություն տալով և ծանոթներին միայն բարևելով: Այդ սերը՝ Աստծո նման անսահմանորեն սփռվում է դեպի մարդկային սառած սրտերն ու մեռած հոգիները՝ տանելով Հարության ավետիսը և հոգեւոր ու սրբազան սարսուռներ: Երկնքի արքայության խորհուրդը մի չբացահայտված գաղտնիք է մահկանացուների համար, որ երևի ամբողջությամբ կամ մեծամասամբ բացահայտվում է միայն սրբերի համար, և այդ խորհուրդը սկսվում է աստվածային սիրո ու նվիրումի՝ Հիսուսի իրականությամբ: Ամեն բարի բանի օրրանը ընտանիքն է, և երաշխավորը՝ քրիստոնեական հավատը: Քրիստոնեական ընտանիքը Եկեղեցին է՝ Քրիստոս Հիսուսով Հոր սիրելիների միությունը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 10850

Մեկնաբանություններ