Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
20.11.2020 | 00:03

Զան­գում է նա­խա­րա­րը, թե՝ շտապ ներ­կա­յա­ցի նա­խա­րա­րու­թյուն, վար­չա­պետն է ու­զում, գնում եմ այն­տեղ, խոր­հր­դակ­ցու­թյուն է գնում այն­տեղ, չեն թույ­լատ­րում ներս մտ­նել, ես էլ գի­տեմ, թե ինչ-որ հարց են ու­զում ճշ­տեն, դրա հա­մար են կան­չել։

Ինչևէ, խոր­հր­դակ­ցու­թյունն ա­վարտ­վում է, նա­խա­րարն ու վար­չա­պե­տը դուրս են գա­լիս, նա­խա­րարն ա­սում է՝ գնա, Օ­նիկ Գաս­պա­րյա­նը քեզ խն­դիր կդ­նի, վի­րա­վո­րա­կան բառ են ա­սել, բայց բո­լոր դեպ­քե­րում տե­ղի չեմ տա­լիս։ Մտ­նում եմ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի մոտ, ա­սում եմ՝ ի՞նչ է ե­ղել, ա­սում է՝ Բա­բա­յան Սամ­վելն ա­սում է, որ դու գաս կոոր­դի­նաց­նես գոր­ծո­ղու­թյու­նը, ես ա­սա­ցի՝ պա­րոն Գաս­պա­րյան, դա Ձեր գոր­ծա­ռույթն է, և հի­շեց­րի ի­րենց, որ ի­րենք 850 հաս­տիք ու­նեն այս­տեղ և դրա մի­ջո­ցով պի­տի փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը կազ­մա­կեր­պեն, և դա ի­րենց գոր­ծա­ռույթն է։ Բա­ցի այդ, որ Բա­բա­յան Սամ­վելն է ա­սում, ես չեմ ա­նի. զուտ դրա հա­մար չեմ ա­րել, ո­րով­հետև իմ վե­րա­բեր­մուն­քը Սամ­վել Բա­բա­յա­նին ա­ռանձ­նա­հա­տուկ է, ես հար­գան­քով եմ վե­րա­բեր­վում իր ա­րա­ծին, բայց պա­տե­րազ­մը ղե­կա­վա­րելն այս պա­հին իր խել­քի գոր­ծը չի։ Իսկ երկ­րի ղե­կա­վա­րը ղե­կա­վա­րել է Բա­բա­յան Սամ­վե­լի մի­ջո­ցով։ Երկ­րի ղե­կա­վարն ու Սամ­վել Բա­բա­յա­նը մտել են բա­նա­կի հրա­մա­նա­տա­րի մոտ մի քա­նի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, ես ա­սա­ցի՝ ե­թե ա­նեք, ես դուրս եմ գա­լու լրատ­վա­կան կենտ­րոն և հայ­տա­րա­րեմ, որ այս­պի­սի գործ եք ա­նում, ինձ հա­նե­լու պատ­ճա­ռը չգի­տեմ ինչն է՝ Սամ­վել Բա­բա­յա­նին չխան­գա­րե՞­լը, թե՞ տի­կին Ան­նա­յին խնդ­րե­լը հրա­մա­նա­տա­րա­կան կե­տից դուրս գալ։


Մով­սես ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ
ՀՀ ՊՆ ռազ­մա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան նախ­կին պետ

Դիտվել է՝ 8429

Մեկնաբանություններ