Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Գոռը ասում է` իրավունք չունեք մեր արածը կիսատ թողնելու»

«Գոռը ասում է` իրավունք չունեք մեր արածը կիսատ թողնելու»
01.07.2022 | 07:33

Գոռը` հերոս Գոռ Երմալովյանը դարձավ 21 տարեկան։
Նոր Կեսարիայում՝ Գոռի տանը, նրա հոր` Վարդանի, հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի, գյուղի մյուս հերոսների հայրերի հետ սեղանի շուրջ նշում ենք Գոռի ծննդյան օրը։


Գոռը, Երկինք բարձրանալուց առաջ, հասցրեց քսանից ավելի զինակիցների կյանքը փրկել, հասցրեց թշնամուն մեծագույն կորուստներ պատճառել։
Գոռը մեզ ասում է` էս ի՞նչ անկումային ու հուսահատ տրամադրություններ են։ Գոռը ասում է` իրավունք չունեք մեր արածը կիսատ թողնելու։
Ծնունդդ շնորհավոր, հերոս Գոռ։


Գեղամ Նազարյան

Դիտվել է՝ 10047

Մեկնաբանություններ