Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրական օրակարգ, ոչ թե ծեռնածվական կարճաժամկետ հնարքներ. Վարդան Ոսկանյան

Իրական օրակարգ, ոչ թե ծեռնածվական կարճաժամկետ հնարքներ. Վարդան Ոսկանյան
28.07.2022 | 07:32

Հուլիսի 26-ին Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա մասնակիցներին ընդունել է նաև Ղրղզստանի նախագահը։

Ուշագրավ է, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների մեկական ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի միանգամից երկու պաշտոնյա՝ Պետական անվտանգության և Արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչը ցույց է տալիս, թե որքան լրջորեն է Բաքվի բռնապետական վարչախումբը մոտենում, ըստ էության, համաթուրանական հեռագնա նպատակներ ունեցող և Թուրքիայից ուղղորդվող նման միջոցառումներին։


Բացի սրանից, կա ևս մեկ ուշագրավ հանգամանք: Պատկերավոր ասած, ապագա «Թուրանի անվտանգության միասնական ծառայության» այս նիստին և ընդհանրապես ձևաչափին չի մասնակցում Թուրքմենստանը, ինչը լայն իմաստով աշխարհագրական և աշխարահաքաղաքական խզում է առաջացնում նույն այդ պատրանքային Թուրանի լիրաժեք կայացման հարցում։


Ուստի հանդիպումը հենց Հայաստանին առնչվող անվտանգային տեսնակյունից պետք է ի մոտո հետաքրքիր լինի մեզ՝ ոչ միայն, հաշվի առնելով, որ դրան մասնակցում են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ դաշինքի մեջ գտնվող Ղազախստանը և Ղրղզստանը, ինչպես նաև թշնամական Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև այն, որ դրան չի մասնակցում Թուրքմենստանը։


Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի կարևոր իրադարձությունները պետք է դառնան այն իրական օրակարգի մաս, որով պիտի զբաղված լինի Հայաստանը լայն իմաստով, այլ ոչ թե ծեռնածվական կարճաժամկետ հնարքները, որոնցով փորձ է կատարվում մեզ ուղղորդել դեպի, պատկերավոր ասած, «Հայաստան» ցուցանակով «Տիկ-տոկ», որտեղ մեր վզին փաթաթվող քննարկման «առաջնային օրակարգը» ինչ-որ մեկի պայմանական «քիթ քչփորելն» է»։

Դիտվել է՝ 13773

Մեկնաբանություններ