Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սրանք միայն միլիոններ արժեցող շոուներ կազմակերպող են. Արսեն Ջուլֆալակյան

Սրանք միայն միլիոններ արժեցող շոուներ կազմակերպող են. Արսեն Ջուլֆալակյան
14.09.2022 | 07:28

2020թ. սեպտեմբերի 27-ին ազգովի կանգնեցինք գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնողի կողքին՝ քաջ գիտակցելով, որ առնվազն անփորձ է:
Առաջին իսկ օրերից պարզվեց, որ առնվազն ապիկար է:
Նոյեմբերի 10-ին ակհայտ դարձավ, որ դավաճան է, ինչքան էլ որ այդ պահին դժվար էր դա պատկերացնել:


Հետագա զարգացումները ոչ միայն ապացուցեցին նրա դավաճան լինելը, այլև ակնհայտ դարձավ, որ առնվազն նրա մերձավոր շրջապատն է դավաճան:
Ի՞նչ արեցինք մենք. գնացինք ընտրությունների և մերժեցինք եղած բոլոր թեկնածուներին՝ վերընտրելով հայոց պատմության վատագույն ղեկավարին:
Դրանից հետո, սա, է՛լ ավելի մոտիվացված և վստահ, լծվեց իր ազգակործան գործունեությանը՝ շարունակելով ավերել այն ամենը, ինչ դեռ կար մնացած՝ այդ ողջ ընթացքում ստանալով իր քաղաքական խմբակի անվերապահ աջակցությունը և՝ ոչ միայն:
Այդքանից հետո, այս ամբողջ ընթացքում լսելով հանդերձ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանությունը, հայ սրտացավ մասնագետների զգուշացումները, ի՞նչն էր ձեզ համար անակնկալ տեղի ունեցածի և դեռ ունենալիքի մեջ:


Ու՞մ շուրջն եք կոչեր անում համախմբվել. առաջին պատերազմով ապացուցված դավաճանի՞, ով 2 տարի է զբաղված է յուր ընտանիքի և մերձավորների վայելքները ապահովելով:
Ի՞նչ հույսով եք կոչ անում խուճապի մեջ չընկնել և հետևել միայն պաշտոնական լրահոսին. անցած պատերազմի պաշտոնական լրահոսի՞...


Սրանք միայն միլիոններ արժեցող շոուներ կազմակերպող են՝ հանրությանը բթացնելու համար: Եվ քանի դեռ իշխանության են, մոռացեք որևէ լուրջ հաջողություն մեր երկրի համար:

Դիտվել է՝ 8026

Մեկնաբանություններ