Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրավիճակն այս պահին. Վարուժան Գեղամյան

Իրավիճակն այս պահին. Վարուժան Գեղամյան
16.09.2022 | 07:20

Հասարակությունից «թաքցվող պատերազմը», որը սկսվել է սեպտեմբերի 13-ին, շարունակվում է, թեև այս պահին կրակը գրեթե դադարել է։ Սակայն թշնամին բազմաթիվ ուղղություններով ունի առաջխաղացում կամ դիրքային բարելավում, որը անխուսափելի սկսվելիք պատերազմական հաջորդ փուլի համար իրենց տալիս է մեծ առավելություն, իսկ մեզ դնում բարդ կացության մեջ պաշտպանվելու համար։


Թուրքիայում և Ադրբեջանում շարունակում են ծրագրել Հայաստանի պետության շարունակական թուլացումն ու ոչնչացումը։ Այս մասին անթաքույց խոսում են թշնամական երկու երկրների ղեկավարները և սպառնում մեզ՝ ստիպելով ստորագրել իրենց անհրաժեշտ փաստաթղթերը։ Վերջիններս ունենալու են նույն արդյունքը, ինչ որ եթե պատերազմով մեզ նվաճեն, սակայն փաստաթղթով անելն ավելի էժան է և պակաս ծախսատար՝ իրենց տեսանկյունից։


Ի դեմս Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության, Թուրքիան և Ադրբեջանը տեսնում են դաշնակիցներ, քանի որ համոզվել են, որ նրանք պատրաստ են հանուն աթոռ ու իշխանություն պահելու ցանկացած զիջման գնալ։ Սա է պատճառը, որ երբ ամեն անգամ ժողովրդական մեծ ցույցեր են ընդդեմ կապիտուլյանտների, Թուրքիան և Ադրբեջանը այդ ցույցերի մասնակիցներին սկսում են թիրախավորել և փաստացի սատարում դե-ֆակտո իշխանությանը՝ վախենալով կորցնել գործընկերոջ։
Թեև հստակ է, որ կապիտուլյանտը պատրաստվում է ստորագրել թուրքական կողմերի պարտադրած նոր կապիտուլյացիան, սակայն կապիտուլյանտները փորձում են համոզել հանրությանը, որ ԴԵՌ ոչ մի փաստաթուղթ չկա։ Բայց միայն դեռ։ Ուշադրություն դարձրե՛ք հռետորաբանությանը։ Իրենք այս պահին ժողովրդական ցասումը վերացնելու համար անում են այն նույնը, ինչ արել են 2020 թ. պատերազմի ժամանակ, երբ մինչև վերջին վայրկյանը ստում էին, որ «Շուշիի համար մարտերը» շարունակվում են, թեև դրանից առնվազն չորս օր առաջ արդեն բանակցում էին Շուշին հանձնելու ձևերի մասին։


Ուստի երեկվանից կապիտուլյանտական հսկա քարոզչամեքենան բոլոր հնարավոր ձևերով թույլ չի տալիս, որ սկսված ժողովրդական մեծ բողոքը էլ ավելի ծավալվի և դառնա լիարժեք համաժողովրդական, որի ալիքին չի կարող հակադրվել ոչ մի դե-ֆակտո իշխանություն։
Ցավոք սրտի, ցուցարարներին ու սրտացավ հայերին սահման գնալու առաջարկները օգտակար չեն այն պարզ պատճառով, որ բանակը պարտվում է ոչ թե զենքի կամ մարդուժի պակասից, այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ։ Եթե բանակը հաղթում է, միևնույն է, ոնց որ Քարվաճառի, Սյունիքի կամ Ակնայի դեպքերում, կապիտուլյանտները իրենց բանավոր և այլ պայմանավորվածություններով հանձնում են հայ զինվորի պահած հողը թշնամուն։ Սա ապացուցված է 2020 թ. ի վեր։ Ուստի, հողը զինվորի կյանքի գնով պահելուն զուգահեռ, պետք է լինի քաղաքական իշխանություն, որը պատրաստ է արյունով պահածը պահել նաև քաղաքական, դիվանագիտական մակարդակում։ Սա կարևոր է հասկանալ։ Դրա համար քանի կա կապիտուլյանտն ու իր խմբավորումը, մենք անդադար պարտվելու ենք՝ ցույց տալով հերոսական դրվագներ։


Կապիտուլյանտները հակառուսականության տարածման օգնությամբ քարոզում են նաև բողոքի ցույցերի արտաքին ուղղորդման մասին։ Արտաքին ուղղորդում չկա ու չի կարող լինել։ Ավելին, արտաքին ուղղորդում ունեն հենց իրենք՝ այդ թեզը տարածողները, որոնց փաստացի աջակցում է թշնամին։ Հայրենիքի համար սրտացավ մարդկանց միայն մեկ երկիր է հետաքրքիր՝ Հայաստանը և վերջ։


Բոլոր նրանք, ովքեր նույնիսկ այս օրհասական պահին, երբ Սյունիքն ու Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առաջ ենք, շարունակում են չեզոքություն պահել, չխառնվել, չօգնել, որ ունենանք կարող, հմուտ ու վճռական ուժերի կառավարություն, որը կուղղորդի մեր բոլորի ջանքերը դեպի պետության սահմանների պաշտպանություն, այլ ոչ թե մեզ համակերպացնի զիջումների ու նոր կորուստների հետ, բոլոր այդ մարդիկ այս պահին օգնում են թշնամուն։ Օգնում են, որ մենք նոր Շուշիներ, Բերձորներ ու Աղավնոներ ունենանք, որովհետև կապիտուլյանտները նպատակ չունեն պահել մեր հողերը, իրենք պահում են միայն իրենց աթոռները։


Սա է իրավիճակն այս պահի դրությամբ։
Կա միայն մի տարբերակ իրոք համախմբվելու. հեռացնել նրանց, ովքեր անդադար մեզ բաժանում են ու մեր ջանքերը, կյանքերը և հույսերը գցում ջուրը։ Դա այս պահին ՀՀ դե-ֆակտո կառավարությունն է։


Հ.Գ. Նկարում՝ Ստեփանակերտում երկրորդ ինքնաբուխ ցույցն է:

Դիտվել է՝ 10632

Մեկնաբանություններ