Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Անարատ հոգիների պատիվը

Անարատ հոգիների պատիվը
23.11.2022 | 08:24

Ամբարիշտները չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբության վարձը եւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը:

Սողոմոնի Իմաստություն 2; 22

Երբ մենք անհնազանդ ենք Աստծուն, մենք ազատ ենք մեր գործողություններում, բայց գերի ենք մեղքին:

Յուրաքանչյուր ծնողական զույգ իր երեխայի համար հանդիսանում է Ադամ և Եվա, և ադամական մեղքը երեխայի համար իր ծնողների գործած կոնկրետ մեղքերն են, որոնց ազդեցությունը երեխայի համար նրա կյանքում վերանում է Սուրբ մկրտության խորհրդով, եթե Մկրտությունը չկա, ապա «երեխան անմեղ է» արտահայտությունը անտեղի է, քանզի նա անպայմանորեն հատուցում է իր ծնողների գործած և որպես սեփականություն ժառանգած մեղավոր գեներից ծնված մեղքերի համար: Մարդը դատապարտված չէ փրկության, և Աստված չի բռնադատում նրան ու չի պարտադրում Իր սուրբ կամքը: Ինչպես կույրը ընկնում է փոսը, այնպես էլ մարդն է ընկնում մեղքի մեջ, եթե չունի հոգևոր տեսողություն կամ էլ՝ երբ ինքնակամ փակում է աչքերը և լույսին դիմադարձ կանգնում: Լույսը մեղքը սիրող մարդու համար հանդիմանություն է: Մարդու նախասկզբնական մաքուր էության և մեղսահակ բնության բախումից ծնվում են ողբերգություններ և սխրանքներ, սակայն ամեն մարդու համար կյանքի իր կարճ ժամանակն ու հավիտենության ուռկան-հնարավորությունն է սահմանված: Քանի դեռ մարդու համար Աստված իր գահին նստած հրաշագործ, բարի պապիկ է կամ դաժան ու ոխակալ ինքնակալ, մարդը կփորձի նրան «շահագործել» կամ նրանից խուսափել: Բայց չէ՞ որ Աստված է արարել մարդուն ու նրա սիրտը, նախապես գիտի բոլորի ճանապարհները և արժանին է հատուցելու յուրաքանչյուրին:


Մարդու սրտում տիեզերքներ են ստեղծվում և կործանվում, այնտեղ ելումուտ են անում արատներ ու առաքինություններ, այնտեղ պատերազմում են մեղքն ու արդարությունը, այնտեղ բնակվում է կամ Աստված, կամ սատանան: Գիտությունը այդ մասին ոչինչ չի ասում, այն միայն խոսում է սրտի մասին՝ որպես մի արյունամուղ պոմպի, որ մարմնին կենսական հեղուկ է մատակարարում: Մարդը Աստծո գաղափարը իր մեջ ունի ի սկզբանե, այդ գիտակցությունն է մարդու մեջ պահում մարդկայինը: Բայց այդ գիտակցությունը Աստծո պատկերի կնիքն է մարդու մեջ, որ հաստատում է մարդու աստվածային ծագումը: Այդ կնիքը քանդվում է, երբ մարդը ինքնակամ հրաժարվում է Աստծուն պատկերակից լինելուց, երբ մարդը անօրեն աշխարհի հանդեպ սերը գերադասում է իրեն անսահմանորեն սիրող Աստծո հանդեպ փոխադարձ սիրուց:


«Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն եւ ա՛յս կյանքի ամբարտաւվանություն, որ Հորից չէ, այլ՝ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտեան» (Ա Հովհ. 2;15-17): «Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Ցանկանում եք, բայց չունեք, ուստի եւ՝ սպանում եք, նախանձում եւ չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռւում եւ ձեռք չեք բերում, որովհետեւ չեք խնդրում: Խնդրում եք եւ չեք ստանում, որովհետեւ չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին: Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամութուն է Աստծո դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ.4;1-4): «Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ, եւ ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մեջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը» (Ա Պետրոս 2;11-12):


«Արդ, մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց: Վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ՝ անապականից՝ Աստծո կենդանի եւ մշտնջենական խոսքով. քանզի՝ Ամեն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի.խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խօսքը մնում է հավիտյան» (Ա Պետր.1;22-24):


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7022

Մեկնաբանություններ