Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաթարի միջազգային տնտեսական համաժողովը և ՀՀ «նախագահի» վոյաժի ողջ ՕԳԳ-ն

Քաթարի միջազգային տնտեսական համաժողովը և ՀՀ  «նախագահի» վոյաժի ողջ ՕԳԳ-ն
28.05.2023 | 08:52

ՀՀ «նախագահի» գրասենյակից հայտնում են, որ Վ. Խաչատուրյանը Քաթարի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում որոշ հանդիպումներ է անցկացրել։

Նշվում է Արժութային միջազգային հիմնադրամի նախագահի և Քաթարի պետնախարարի հետ անցկացված հանդիպումների մասին։

Ինքս ամբողջ շաբաթ լինելով Քաթարում` բաց չեմ թողել համաժողովի շրջանակներում անցկացված ոչ մի քննարկում, և կարող եմ փաստել հետևյալը.

1. համաժողովին եկած ԲՈԼՈՐ նախագահներն ու վարչապետները մասնակցել են տարբեր բաց քննարկումների, հանդես եկել հրապարակային ելույթներով։ Վ. Խաչատուրյանը չկա այդ ցուցակում:

2. Վ. Խաչատուրյանը չկա նաև համաժողովի մասնակիցների հրապարակված ցուցակում:

3. Ինքս առավոտից երեկո մասնակցելով համաժողովի աշխատանքներին` որևէ տեղ ու որևէ կարգավիճակում չեմ տեսել Վ. Խաչատուրյանին։

Նշված անձնավորությունը, իհարկե, եղել է Քաթարում այդ օրերին` անցկացնելով 1-2 ֆորմալ հանդիպում ու շփվելով հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ։

Սա էր վոյաժի ողջ ՕԳԳ-ն։

Մինչդեռ Քաթարի միջազգային տնտեսական համաժողովը գլոբալ նշանակության միջոցառում է, որին մասնակցած տարբեր առաջնորդներ օգտագործեցին այն որպես հարթակ` սեփական երկրի շահերը ներկայացնելու համար։ Այս առումով հատկապես աչքի ընկան Իրակլի Ղարիբաշվիլիի, Վիկտոր Օրբանի, Շեյհ Հասինայի, Աբդո Բենիտեզի,Պոլ Կագամեի, արաբական աշխարհի առաջնորդների և այլոց ելույթները։

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Մեկնաբանություններ