«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հա­յաս­տանն այ­սօր տա­պալ­վում է»

«Հա­յաս­տանն այ­սօր տա­պալ­վում է»
15.12.2020 | 00:23

«Մարդ­կա­յին զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի» ղե­կա­վար ԹԵ­ՎԱՆ ՊՈ­ՂՈ­ՍՅԱՆՆ այ­սօր ա­ռա­ջար­կում է նախ փր­կել եր­կի­րը, դրա­նից հե­տո միայն գնա­հա­տա­կան­ներ տալ, թե ինչ են ա­րել այս իշ­խա­նու­թյուն­նե­րը, քա­նի որ ե­թե Հա­յաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, գո­յու­թյուն չու­նե­նա, ար­դեն երկ­րոր­դա­կան կլի­նի ա­մեն ինչ։

-Չնա­յած եր­կի­րը գնա­լով ա­վե­լի խոր է թաղ­վում ճահ­ճում, Փա­շի­նյա­նը ե­րեկ կր­կին վե­րա­հաս­տա­տեց, որ հրա­ժա­րա­կան չի տա­լու։ Ի՞նչ ա­նել, ինչ­պե՞ս փր­կել եր­կի­րը։

-Միան­շա­նակ է, որ կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած ղե­կա­վա­րը պի­տի հե­ռա­նա։ Քա­նի որ մեզ դեռ մեծ թվով ճգ­նա­ժա­մեր են սպա­սում, պետք է ձևա­վոր­վի ժա­մա­նա­կա­վոր հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյուն, ո­րը կա­պա­հո­վի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­ման ճա­նա­պար­հը կգտ­նի։ Դրա­նից հե­տո կու­նե­նանք նոր ընտ­րու­թյուն­ներ։ Այ­սօր մար­դիկ հայ­տա­րա­րում են, թե ինչ­պես կա­րող ենք չա­փել հան­րա­յին կար­ծի­քը։ Դրա հա­մար տար­բեր մե­թոդ­ներ կան՝ սոց­հար­ցում­նե­րից սկ­սած մինչև հա­զա­րա­վոր մարդ­կանց կար­ծի­քի, դիր­քո­րոշ­ման հրա­պա­րա­կա­յին ներ­կա­յա­ցում։ Շատ կու­սակ­ցու­թյուն­ներ, և՛ միա­վոր­ված, և՛ ա­ռան­ձին-ա­ռան­ձին, ի­րենց մո­տե­ցումն ար­տա­հայ­տել են։ Պետ­ռե­գիստ­րում 80-ից ա­վե­լի գրանց­ված կու­սակ­ցու­թյուն­ներ ու­նենք, թող բո­լորն ի­րենց կար­ծի­քը հայտ­նեն։ Դրա­նով հս­տակ կներ­կա­յաց­վի քա­ղա­քա­կան դաշ­տի պա­հան­ջը։ ՈՒ­նենք տար­բեր միու­թյուն­ներ, թող դրանք ևս ի­րենց դիր­քո­րո­շու­մը հայտ­նեն, գոր­ծա­րար դաշ­տը՝ ևս։

-Կա­թո­ղի­կոս­նե­րը, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, գոր­ծա­րար­նե­րը, մտա­վո­րա­կան­նե­րը, Հա­յաս­տա­նի տար­բեր հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը, ա­վա­գա­նի­ներ հայտ­նել են ի­րենց դիր­քո­րո­շու­մը, սա­կայն նրանք, ըստ իշ­խա­նու­թյան, ժո­ղո­վուրդ չեն, դրա հա­մար էլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է մնալ իր ա­թո­ռին։

-Երբ այդ բո­լոր մար­դիկ ար­դեն ընդ­հա­նուր տե­սա­կետ են հայտ­նում, դա դառ­նում է հան­րա­յին չա­փիչ։ 202 հա­մայ­նք­ներ են միա­ցել հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին, 1900 հա­մայնք է, թող 1700-ն էլ ի­րենց կար­ծի­քը հայտ­նեն, բո­լոր կր­թա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մայ­նք­նե­րը ևս։ Ե­թե այ­սօր ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­ներն են հաշ­վի առ­նում, թող նս­տեն ու հաշ­վարկ ա­նեն, տես­նեն՝ որ­տե՞ղ է հի­մա մե­ծա­մաս­նու­թյու­նը։

-Իշ­խա­նու­թյան հա­մար չա­փո­րո­շի­չը, վճ­ռո­րո­շը փո­ղոցն է։ Քիչ մարդ կա փո­ղո­ցում, նշա­նա­կում է հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ չկա։

-Իսկ փո­ղո­ցում ինչ­քա՞ն մարդ պետք է լի­նի։ Ե­թե 200 հա­զար մարդ հա­վաք­վի, կա­րո՞ղ է ա­սեն, թե մեզ 400 հա­զար ձայն են տվել։ Երբ քն­նար­կու­մը տա­նում են այդ մա­կար­դա­կով, այ­սինքն, փո­ղո­ցում քիչ ու շատ մարդ լի­նե­լուն, դա նշա­նա­կում է բա­խում­նե­րի գնալ։ Սա շատ վտան­գա­վոր է։ Մեր 5000 տղա­նե­րի ա­րյու­նը քի՞չ է, մի հատ էլ փո­ղո­ցում այն­պի­սի ի­րա­վի­ճակ ստեղ­ծել, որ ա­րյու՞ն թափ­վի։ Որ­քան փո­ղո­ցում շատ մարդ հա­վաք­վի, դրա­նից կա­րող է մեր թշ­նա­մին օգտ­վել։ Պե­տա­կան ինս­տի­տուտ գո­յու­թյուն չու­նի։ Ա­վե­լին, ա­սում էին, թե երկ­րում հա­զա­րա­վոր սադ­րիչ­ներ կան, ո­րոնք հնա­րա­վոր է նաև Ադր­բե­ջա­նից ու Թուր­քիա­յից ե­կած լի­նեն։ Մար­դիկ հա­վաք­վեն, մի սադ­րիչ գա ու սադ­րանք հրահ­րի, է­լի՞ ա­րյուն թափ­վի։

-Այս ի­րա­վի­ճա­կին զու­գա­հեռ՝ սահ­մա­նա­զատ­ման խն­դի­րը բա­վա­կան վտան­գա­վոր մի­տում­ներ է ուր­վագ­ծում։ Փա­շի­նյա­նը նա­խօ­րեին լուրջ ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման մա­սին ակ­նար­կեց։ Նա կա­րո՞ղ է հա­մար­ժեք գնա­հա­տել ի­րա­վի­ճա­կը և ո­րո­շում­ներ կա­յաց­նել։

-Այդ ինչ ո­րո­շում­նե­րի մա­սին է խո­սում։ Ես գի­տեմ, որ Ադր­բե­ջանն ինչ ու­զում է, վերց­նում է։ Ե­թե Հա­յաս­տա­նի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը չեն աշ­խա­տում, այդ կարևոր ո­րո­շում­նե­րը որ­տե՞ղ, ինչ­պե՞ս և ո՞վ է ըն­դու­նում։ Մինչև այ­սօր ա­սում էին, թե ժո­ղովր­դա­վար ենք ու կարևոր ո­րո­շում­նե­րը ժո­ղովր­դի հետ միա­սին ենք ըն­դու­նե­լու։ Ար­ցա­խի կա­պի­տու­լյա­ցիան ժո­ղովր­դի հետ միա­սի՞ն ըն­դու­նե­ցիք։ Ե­թե ծնո­ղը միայ­նակ պետք է գնա, հաս­նի Ստե­փա­նա­կերտ, բարձ­րա­նա Շու­շի, թուրք կա­մեն­դան­տի հետ բա­նակ­ցի, որ ան­հայտ կո­րած իր որ­դուն գտ­նի, նշա­նա­կում է իշ­խա­նու­թյուն չկա։ 2 օր ա­ռաջ եմ ե­կել Ար­ցա­խից, հա­րյու­րա­վոր մար­դիկ կա­յին այն­տեղ։ Գնա­ցեք, ի­րենց հարց­րեք, պե­տու­թյան առ­կա­յու­թյուն զգու՞մ են։ Թե՞ պե­տա­կան ինս­տի­տու­տի աշ­խա­տան­քի ար­դյուն­քում էր Հին Թա­ղեր ու Խծա­բերդ գյու­ղե­րում թշ­նա­մին ա­ռաջ գա­լիս։ Մարդ­կանց սե­փա­կա­նու­թյան վկա­յա­կան­ներ եք բա­ժա­նել, հի­մա թուր­քը GPS-ով սահ­ման է գծում ու ա­սում է՝ տա­րած­քից դուրս ե­կեք։ Այդ որ­տե՞ղ են այդ ո­րո­շում­ներն ըն­դուն­վում։ Է՞լ ինչ ո­րո­շում են ըն­դու­նում, է՞լ ինչ ենք տա­լու։

-Հի­մա ա­ռաջ­նա­յին է նաև Սյու­նի­քի սահ­ման­նե­րի հար­ցը, որ­տեղ ա­մեն օր ինչ-որ խն­դիր­ներ են ծա­գում, մարդ­կանց անվ­տան­գու­թյու­նը վտանգ­ված է, գյու­ղե­րը հնա­րա­վոր է դա­տարկ­վեն։ Ի՞նչ զար­գա­ցում­նե­րի սպա­սենք այս ուղ­ղու­թյամբ։

-Երբ պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը չեն աշ­խա­տում, ցան­կա­ցած վտան­գա­վոր սցե­նա­րի կա­րող ենք սպա­սել։ Մենք տես­նում ենք, թե ինչ­պես են Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րենց շա­հե­րին հե­տա­մուտ, իսկ Հա­յաս­տա­նի շա­հե­րը պաշտ­պա­նող չկա։ ՈՒ դեռ ա­սում են, թե ծանր ո­րո­շում­ներ պի­տի կա­յաց­նեն, ո­րո­շում եք ըն­դու­նու՞մ, թե՞ բա­նակ­ցում։ Ո՞վ է ա­սել, որ GPS-ով պի­տի սահ­ման գծ­վի (GPS-ի տվյալ­նե­րը «google maps»-ն է տա­լիս, ո­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի քա­նի՞ տո­կոսն են մեր թշ­նա­մի­նե­րը, թուր­քե­րը), իսկ ո՞վ ո­րո­շեց, որ հենց այդ հա­մա­կար­գով ու քար­տե­զով պի­տի սահ­մանա­զա­տում ա­նել, ոչ թե այլ քար­տե­զով։ Որ­տե՞ղ են ամ­րագր­ված չա­փագր­ված մետ­րե­րը, ո՞վ է դրա պա­տաս­խա­նա­տուն, ին­չու՞ պետք է գյու­ղա­պե­տե­րը, կա­մա­վոր­նե­րը գնան թուր­քե­րի հետ խո­սեն։ Այս ա­մե­նը տես­նե­լով, չե՞նք հաս­կա­նում, որ այս մար­դիկ ղե­կա­վա­րել չգի­տեն։ Սխալ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­ցին, պա­ռակ­տե­ցին, 2,5 տա­րի է ա­սում եմ, որ ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թյուն է հար­կա­վոր, անվ­տան­գու­թյու­նը թիվ մեկ խն­դիրն է։ Ան­պայ­ման պետք է Հա­յաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, իս­պառ վե­րա­նա, հե­տո՞ կանգն առ­նենք։ Չէ՞ որ վար­չա­պե­տի հե­ռա­ցու­մը նաև հնա­րա­վո­րու­թյուն է, նոր պա­տու­հան՝ նո­րո­վի, միաս­նա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։ Երբ ձեր թի­մի, ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քը ե­ղավ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տա­թուղ­թը, գու­ցե գի­տակ­ցե՞ք, որ նույն կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ան­ձան­ցով հնա­րա­վոր չէ ա­ռաջ գնալ, քա­նի որ նույն սխալ­ներն եք ա­նե­լու։

-Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի գնա­հատ­ման եր­կու տար­բե­րակ կա. 1. Փա­շի­նյա­նը կոմ­պե­տենտ չէ, ըն­դու­նակ չէ եր­կի­րը ղե­կա­վա­րե­լու, 2. նա­խա­պես ծրագր­ված սցե­նար է, ո­րը դեռ պի­տի ա­վար­տին հասց­նի։ Որ­տե՞ղ է ճշ­մար­տու­թյու­նը։

-Եր­կու պա­րա­գա­յում էլ Հա­յաս­տա­նը պարտ­վում է, ի՞նչ տար­բե­րու­թյուն, թե դրան­ցից որ տար­բե­րակն է ի­րա­կա­նում։ Ան­կախ այն բա­նից, թե որ տար­բե­րակն է, նրանք պետք է գնան, որ Հա­յաս­տա­նը ոտ­քի կանգ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա։ Այդ տար­բե­րակ­նե­րից յու­րա­քան­չյու­րը կքն­նարկ­վի, երբ նոր պա­տու­հա­նը բաց­վի։ Երբ պա­տու­հա­նը փակ ես պա­հում, ար­դեն էա­կան չէ, թե դու ին­չու ես այն փա­կել։

-Ին­չու՞ է կառ­չած ա­թո­ռին, չի ու­զում հրա­ժա­րա­կան տալ։

-Բա՞ն է խոս­տա­ցել, թե՞ պաշ­տոնն է այդ­քան քաղցր. ի­րա­կա­նում դա բան չի փո­խում։ Հա­յաս­տանն այ­սօր տա­պալ­վում է ու հարց է՝ մինչև ո՞ր կետն ենք տա­պալ­վե­լու։ Շատ ժա­մա­նակ պատ­ճառ­նե­րը և դր­դա­պատ­ճառ­նե­րը տար­բեր են լի­նում։ Ողջ խն­դիրն այն է, որ նա օր ա­ռաջ պի­տի հե­ռա­նա։ Կա մի գա­ղա­փար. ցան­կա­ցած մարդ պետք է կա­րո­ղա­նա 3 փոր­ձու­թյան դի­մա­կա­յել, որ­պես­զի մարդ մնա՝ փող, փա­ռա­սի­րու­թյուն, իշ­խա­նու­թյուն։

Ա­նընդ­հատ աս­պա­րեզ են նե­տում ինչ-որ ար­դա­րա­ցում­ներ, թե մեր իշ­խա­նու­թյու­նը լե­գի­տիմ է։ Ես գի­տեմ, որ լե­գի­տիմ է այն իշ­խա­նու­թյու­նը, որն ինչ խոս­տա­ցել է, կա­տա­րում է։ Այն, ինչ կա­տար­վում է այ­սօր Հա­յաս­տա­նում, խոս­տաց­ված չի ե­ղել։ 2018-ին մեզ այլ բա­ներ են խոս­տա­ցել, ո­րոն­ցից ոչ մեկն այ­սօր չի կա­տար­վել։ 2,5 տա­րին բա­վա­րար ժա­մա­նակ էր երկ­րում ի­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մար, իսկ լե­գի­տի­մու­թյան մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը ծի­ծա­ղե­լի են։ Ա­սում են՝ ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը վերց­նում ենք մեզ վրա։ Ին­չի՞ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, պար­զա­պես խոսք եք ա­սում ու վե՞րջ, որ մի քա­նի տա­րի էլ այս­պես դի­մա­կա­յե՞նք։

-Այս ծան­րա­գույն վի­ճա­կին զու­գա­հեռ՝ իշ­խա­նու­թյու­նը հետևո­ղա­կա­նո­րեն ա­ռաջ է տա­նում Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու գա­ղա­փա­րը։ Երբ Սևա­նը, Երևա­նը գրա­վե­լու մա­սին է հայ­տա­րա­րում Ադր­բե­ջա­նը, ի՞նչ դի­վա­նա­գի­տու­թյան մա­սին է խոս­քը։

-Դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը երկ­կող­մա­նի են լի­նում, միա­կող­մա­նի չենք կա­րող ստեղ­ծել։ Երբ 1994-ին ստո­րագր­վեց զի­նա­դա­դա­րը, Ադր­բե­ջա­նը դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ մեզ հետ ստեղ­ծե՞ց, թե՞ գնաց իր ե­րա­զան­քի հետևից։ Հի­մա մենք ե­րա­զանք չու­նենք, ըն­դու­նել ենք, որ պարտ­վել ենք և ա­սում ենք՝ ե­կեք դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տենք։ ՈՒ­զում ենք հա­րա­բե­րու­թյուն­ներ ստեղ­ծել մի երկ­րի հետ, որն ա­սում է, թե իր ե­րա­զան­քը Զան­գե­զու­րը, Սևա­նը, Երևա­նը գրա­վե՞լն է։ Ե­րեկ սոց­ցան­ցե­րում մի նկար էր տա­րած­վել թուրք և ադր­բե­ջան­ցի ռազ­մա­կան ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մից, ու պա­տին փակց­ված էր մի քար­տեզ, որ­տեղ Հա­յաս­տան գո­յու­թյուն չու­ներ։ Հի­մա ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում այս վի­ճա­կում դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լը։ Ան­գամ չեմ էլ ու­զում կրկ­նել Ա­լիևի՝ Փա­շի­նյա­նի մա­սին ա­սած­նե­րը։ Այդ մար­դը մեզ հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե՞ր է հաս­տա­տե­լու։ Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չած 3-րդ եր­կիրն էր Թուր­քիան ու այն ժա­մա­նակ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ չս­տեղ­ծեց, հի­մա ին­չու՞ պի­տի գնա այդ քայ­լին։ Միայն հայ­կա­կան կողմն է այդ մա­սին խո­սում, իսկ լսե՞լ եք, նրանք նման բան ա­սե՞լ են։ Փո­խա­րե­նը Երևանն ու Սևա­նը գրա­վե­լու ե­րա­զան­քի մա­սին են խո­սում։ Փաս­տո­րեն, մենք մեր տղա­նե­րի վրե­ժը լու­ծե­լու, հայ­րե­նի­քը վե­րա­դարձ­նե­լու ցան­կու­թյուն էլ չու­նե՞նք։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 11388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ