Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դրոշի պղծագրումը մտորելու բան է

Դրոշի պղծագրումը մտորելու բան է
10.04.2022 | 13:05

Վեց-յոթ ժամ տևողությամբ եռամսյակային ամփոփումների սկզբում ու վերջում ծայրահեղ հանդիսավոր ներս էին բերում, այնուհետ՝ դուրս տարվում ՀՀ և զորամասի մարտական դրոշները:
Հսկա դահլիճում՝ հրամանատարական 400-500-հոգանոց սպայակազմը մեկ մարդու պես այդ ողջ ընթացքում անթերի ու ձիգ կանգնած էր, պարզ է, նաև մենք՝ թերթի ու «Զինուժի» խմբագիրներս:
Շեփորներն ուղղակի դղրդացնում էին շենքը:
Դրոշը բանակի, ամեն հայի սրբությունն է, նրա հետ «կատակելը», անպատեհ տեղից շարժելն արդեն մահացու մեղքի պես մի բան է, իսկ դիպչել կարող էին միայն ծնրադիր համբուրելիս, երբ հրամանատարը նոր հրամանատարին հանձնում էր դրոշը:
Սա էլ մեկ այլ սրբազան արարողություն էր:
Էլի եմ ասել՝ նախանշաններին հավատացող մարդ եմ:
2018-ի երկրորդ եռամսյակի ամփոփումն էր, սիրում էի ամենավերջին նստարանին նստել, որպեսզի ողջ դահլիճն աչքիս առաջ լիներ, տրամադությանս տակ լիներ առնվազն ազատ շարքը:


Կես ժամը մեկ, կամ գուցե՝ ժամը մեկ, փոխվում էին դրոշի մոտ պատվո պահակ կանգնած զինվորները:
Ամփոփման ընթացքում նկատեցի, որ պատվո պահակ կանգնած զինվորներից մեկը երկու անգամ շարժվեց, ինչը զարմանալի էր, մեկ անգամ էլ՝ իրանով թեթևակի առաջ եկավ ու էլի անմիջապես ձգվեց:
Քանի որ կամերան միացրած էր, մոտեցա, պատկերը մոտ բերեցի, նայեցի զինվորի դեմքին. շատ գունատ էր, ասես՝ ցավող տեղ ունենար:
ՈՒզում էի հասկացնել ԱՀՏԱ մեր հրամանատարին, որ տղան վատ է զգում, բայց ինչպե՞ս... Աչքս չէի կտրում տղայից:


Կես ժամը մի ամբողջ հավերժություն թվաց, տղայի հետ ուղղակի տառապում էի, իսկ ամենացավալին այն էր, որ նա, համարյա կիսախուփ աչքերով, դեմքի ջղաձգումներով, բայց ձիգ ու անսասան կանգնած էր դրոշի մոտ:
Վերջապես նոր հերթապահներն անշշուկ ներս մտան. հայացքս տղայի վրա էր, մտովի ուժ էի տալիս՝ դիմացիր, տղաս, մի քիչ էլ, հիմա կփոխվի հերթապահությունը:
Գրեթե համոզված էի, որ զինվորը վերջին ուժերն էր լարում:
Այդպիսի բան երբևէ չէր պատահել, ծառայության տասնյակ տարիներին չէի տեսել:
Տղան նոր հերթապահին տեղը զիջեց, ու ծնկները ծալվեցին, ուշագնաց եղավ…
Ակնթարթի մեջ զինվորին դուրս հանեցին, նորերն արագ փոխարինեցին, ամփոփումը շարունակվեց:
Զորքի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն անձամբ էր գրկած դուրս հանել տղային:


Քիչ անց եկավ ու կարճ հայտարարեց՝ ամեն ինչ կարգին է, տղան լավ է արդեն:
Ժամկետային զինվորն ուղղակի առաջին անգամ էր պատվո պահակության, չէր դիմացել հուզական լարվածությանը, բայց մինչև վերջ պատվով մնացել էր կանգնած դրոշի մոտ:
Այդ օրը մի արտասովոր բան էլ պատահեց: ՀՀ և զորամասի պատվո դրոշները դուրս հանելիս՝ ձայնագրման սարքս ուղղակի թռավ ձեռքիցս, տասը կտոր եղավ:
Այնպես «վայ» գոռացի, որ առջևի շարքում կանգնած սպաները, դրոշի դուրս հանման հանդիսավոր պահին, ցնցված հետ նայեցին: Ոչ թե սարքի համար էի անհանգստացել, այլ՝ նախանշանի:
Երկար ժամանակ մտածում էի՝ այս ի՞նչ նախանշաններ են թավշի նախօրերին, նրանց օրոք առաջին ամփոփմանը:


Օրեր անց մենք զրկված էինք աշխատանքից, թերթն ու «Զինուժը»՝ փակված, իսկ բանակի հետ բոլորդ գիտեք՝ ինչ եղավ:
ՈՒ այս ամենը մեր դրոշների հսկման ու դուրս հանման հետ՝ ուղղակիորեն կապված:
Արցախի դրոշի պղծագրումն էլ մտորելու բան է:
Դրոշի հետ կատակ չեն անում, եթե նույնիսկ պատահմամբ տարվում է կողքովդ:
Դրոշը հայի արժանապատվությունն ու Աստվածն է, ազգի լինելության խորհուրդ և խորհրդավորություն ունի:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 11966

Մեկնաբանություններ