Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այդքան խելք ու փորձառություն ունե՞ն. Ռուզաննա Պետրոսյան

Այդքան խելք ու փորձառություն ունե՞ն. Ռուզաննա Պետրոսյան
19.09.2022 | 07:39

Շատ վաղուց համոզված էի, թե իշխանությունների ղեկին կանգնում են խելացի մարդիկ ու անպայման գիտեն՝ ի՞նչը ոնց անել՝ երկրի խնդիրները լուծելու համար:
Հիմա հույս ունեմ, որ Հայաստանի իշխանության գլուխ կանգնած անձինք մի քիչ ավելի ինֆորմացիայի են տիրապետում՝ այլ պետությունների Հայաստանի նկատմամբ իրական քաղաքականության մասին, քան սովորական հայերը:


Պարզ՝ գոնե իրենց նախապես ասում են մոտակա հեռանկարում երկրի հետ կատարվելիքի մասին, թե՞ իրենք էլ բախտավոր Արմեն Սարգսյանի նման, մամուլից են տեղեկանում երկրին պատուհասող դժբախտությունների վերաբերյալ:
Նոյեմբերյան հայտարարության 9-րդ կետ.
«9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:


Սրա տակ դրված է ՀՀ ղեկավարի ստորագրությունը, իրականում՝ ո՞վ է խոչընդոտում այս կետի կատարմանը:
Հոսով եմ, գոնե ՀՀ ղեկավարները գիտեն, բայց այդքան խելք ու փորձառություն ունե՞ն, որ սեփական ստորագրությունից «հետ կանգնելու» համար հարյուրավոր կյանքեր մատաղ չանեն:

Դիտվել է՝ 9868

Մեկնաբանություններ