-
22.10.2020|
22:39
Ավստրիայի հայ համայնքն Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։ Հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը։
-
22.10.2020|
22:38
Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Բաքվից Թուրքիա է մեկնել 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով:
-
22.10.2020|
22:35
Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից եկած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան:
-
22.10.2020|
22:34
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենսնս Ստոլտենբերգը ասել է.
-
22.10.2020|
22:33
ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
-
22.10.2020|
22:31
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված հայ զինծառայողների անունները:
-
22.10.2020|
22:27
Այն հանգամանքը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի դրսևորում է նրա դեմ՝ Взгляд-ի փոխանցմամբ՝ ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Հայաստանում Ռուսաստանի հնարավոր դեսանտային գործողության մասին:
-
22.10.2020|
22:25
ԱԱԾ-ն Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է հայտնել գերեվարված կնոջ` Ազնիվ Բաղդասարյանի մասին։ ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ- ից։
-
22.10.2020|
22:22
Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը:
-
22.10.2020|
22:21
Վրաստանում հայերը խաղաղ ցույց են անում՝ հաջակցություն Արցախի։ Վրացահայերը նաեւ դրամահավաք են անում։ Գումարն ամբողջությամբ փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։