«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գարեգին Բ-ն ընդունել է Արգենտինայից ժամանած երիտասարդների

Գարեգին Բ-ն ընդունել է Արգենտինայից ժամանած երիտասարդների
30.07.2018 | 13:02

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որ Հայաստան են ժամանել 2018-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: Արգենտինահայերին ուղեկցում էր Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:


Հանդիպումն սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Հայր Մաղաքիան, Նորին Սրբությանը ներկայացնելով արգենտինահայ աշակերտներին, ընդգծել է, որ այս ուխտագնացությունը վկայությունն է Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ հավատարմության, առիթ` Հայրենիքի կարոտն առնելու:


Հայր Սուրբը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է համայնքներից ներս տարբեր բարեսիրական ծրագրերին աշակերտների մասնակցության մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին` ուրախությամբ հաստատել է, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է, ուր տիրապետող են հայկականության գիտակցությունն ու ոգին: Նորին Սրբությունը, գոհունակությամբ հիշելով իր հովվապետական այցերը Արգենտինա, հաստատել է, որ հայկական տարբեր համայնքներ այցելելիս ականատեսն է դարձել արգենտինահայերի զորավոր հավատքի, հայ կյանքի կերտմանն ու հայի ինքնության պահպանման գործում իրենց ներդրումը բերելու հայորդիների ազնիվ ձգտման:


Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է երիտասարդներին իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր և եկեղեցանվեր, մշտապես զորացնել համայնքային կյանքը, իրենց զորավոր հավատքով հաղթահարել ժամանակակից մարտահրավերները և պահպանել ազգային շունչն ու ոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Արգենտինայի հայոց թեմի հոգևորականաց ողջ դասին, ՀԲԸՄ-ին և համայնքների վարչությունների անդամներին նվիրյալ ծառայության և արգենտինահայ երիտասարդությանը հայեցի դաստիարակություն ապահովելու համար: Վերջում Նորին Վեհափառությունն Աստծո օգնականությունն ու առաջնորդությունն է մաղթել արգենտինահայությանը:

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ