«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սլովակիայից Ադրբեջան զենքի մատակարարումը միջազգային իրավունքի խախտում է

Սլովակիայից Ադրբեջան զենքի մատակարարումը միջազգային իրավունքի խախտում է
31.07.2018 | 19:18

Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին` ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, հայկական կողմը երկկողմ խողովակներից բացի հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը:


Լրագրողները նկատեցին, որ ՀԱՊԿ անդամ երկու երկիր շարունակում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, Հայաստանն ինչպե՞ս է բարձրացնում այդ հարցը: «Մենք այդ հարցը բարձրաձայնել ենք բելառուս և ռուս գործընկերներին: Մեր դիրքորոշումն այն է, որ չկենտրոնանանք մեկ երկրից մատակարարումներին, օրինակ, Սլովակիայից մատակարարումը կոնկրետ միջազգային իրավունքի խախտում է. երբ տրված է վերջնական օգտագործման սերտիֆիկատը մեկ երկրի համար, բայց բոլորը գիտեն, որ այդ զենքը հայտնվում է մեկ այլ երկրում: Այն երկրում, որտեղ հայտնվում է այդ զենքը, իրենք էլ գլուխ են գովում, ասում են՝ այ տեսեք զարտուղի ճանապարհներով բերել ենք: Սլովակիայի քրեական օրենսգրքում հոդված այս դեպքում նախատեսված է: Ինչ վերաբերում է այլ երկրներից մատակարարումներին, եթե օրենքի շրջանակում են, սահմանափակելու մեր հնարավորությունները քաղաքական են: Իրավական որևիցե մեխանիզմ ազդելու մենք չունենք: Մենք շարունակում և վերահաստատում ենք մեր այն սկզբունքային դիրքորոշումը, որ խնդրահարույց է ցանկացած զենքի, մահաբեր սպառազինության մատակարարումը Ադրբեջանին՝ հաշվի առնելով անկանխատեսելի քաղաքականությունը, մարդու իրավունքների խայտառակ վիճակը, երբ զենքը կարող է օգտագործել ոչ միայն արտաքին հակառակորդների, այլ սեփական բնակչության դեմ»,- ասաց Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 7629

Մեկնաբանություններ