Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Սա թուրքի ձեռագիրն է, զարմանալ պետք չէ»

«Սա թուրքի ձեռագիրն է, զարմանալ պետք չէ»
25.09.2018 | 00:36

ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ (ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ)


-Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների այսօրվա պասիվ շրջանը։
-Թեժ բանակցություններ առաջ էլ չեն եղել, այսինքն, ինչպես իներտ էին, այնպես էլ այսօր են շարունակում։ Նոր իշխանության քայլերում խորհրդանշականն այն էր, որ վարչապետը հայտարարեց, թե արցախյան խնդրի լուծման համար պետք է սուբյեկտ դառնա ԼՂՀ-ն։ Այս հայտարարությունը, հավանաբար, ձեռնտու է բոլոր կողմերին, դրա համար էլ բանակցությունների ընթացքը դանդաղեց։ Բայց ասել, որ սա արգելակում է բանակցությունների ողջ գործընթացը, սխալ է։
-Այսօր, թեև հարաբերական խաղաղություն կա արցախա-ադրբեջանական սահմանին, սակայն մեծացել է հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը, անգամ զոհ ունեցանք։ Պատերազմի նոր ճակա՞տ են փորձում բացել։
-Զարմանալ պետք չէ, մեր հակառակորդը խարդավանքների վարպետ է և միշտ էլ անակնկալներ կարող է մատուցել։ Նրա համար հայը թշնամի է, կապ չունի` Հայաստանի՞, Արցախի՞, թե՞ սփյուռքի հայն է։ Եթե 90-ականների սկզբին նրանք փոքր-ինչ վախվորած էին, այսօր առաջ են գնացել և անցել լկտի գործողությունների, Հայաստանի սահմանում արդեն զինվոր է զոհվում։ Սա թուրքի ձեռագիրն է, զարմանալ պետք չէ։
-Վերջերս Ադրբեջանի նախագահը մեկ տասնյակ պայմանագրեր կնքեց Ռուսաստանի հետ, այդ թվում` ռազմական ոլորտին առնչվող։ Սա մտահոգություններ առաջացրե՞լ է Արցախում։
-Հայի մտահոգությունը դարերից է եկել։ Մենք ոչ մի վստահություն չունենք որևէ գերտերության հանդեպ։ Նրանք մեզ «փրկում» են ընդամենը վերջին պահին, վերջին շնչում։ Մեր հույսը մեզ վրա պետք է դնենք։ Իհարկե, չեմ ժխտում նրանց դերակատարությունը, բայց մենք սովորել ենք, որ անհրաժեշտ պահին կարող են երես թեքել, հօգուտ իրենց գործողություններ անել ու վերջում էլ չքմեղանալ, թե մի քիչ ուշացանք։ Դրա համար էլ մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք թշնամուն հակադարձելուն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ