Տերն է տալիս իմաստությունը, և նրանից են բխում գիտությունն ու հանճարը, նա է արդարների համար փրկություն վերապահում և հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը և հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին։ Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին։ Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, և գիտությունն ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից և նենգախոս մարդուց։
Առակներ 2. 6-12