«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով

Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով
12.10.2018 | 11:58

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ միասին: «Ալտի արքա, աշխարհի խոշորագույն ապրող երաժիշտներից մեկը» ըստ «Դը Թայմզի» հոկտեմբերի 15-ին համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Յուրի Բաշմետին և Գրեմմիակիր «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի: Դարաշրջանի ֆենոմեն հանդիսացող Բաշմետը հաղորդել է ալտ երաժշտական գործիքին նոր կարևորություն և դարձել ներշնչանքի աղբյուր ժամանակակից կոմպոիզտորների համար, որոնք շուրջ վեց տասնյակ կոնցերտ են գրել հատուկ նրա համար: Բազմատաղանդ երաժիշտը Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի երկակի դերում։

Ծնված 1953 թ-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում՝ Յուրի Բաշմետն իր մանկությունն անցկացրել է Ուկրաինայի Լվով քաղաքում՝ նախքան Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելը: Բաշմետի միջազգային ճանաչումը սկսվեց 1976 թ-ից, երբ հաղթեց Մյունխենի ալտի միջազգային մրցույթում։ Այս կարևոր իրադարձությունից հետո նա հանդես է եկել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, որոնց թվում են Բեռլինի և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Թագավորական Կոնսերտգեբաու նվագախումբը, Բոստոնի, Չիկագոյի և Մոնտրեալի սիմֆոնիկ նվագախմբերը, Նյու Յորքի ֆիլհարմոնիկը, ինչպես նաև Լոնդոնի ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերը։ Վերջինս անցկացնում է եկել նաև «Յուրի Բաշմետ» անվանումով փառատոնը։ Կամերային երաժշտության ասպարեզում Բաշմետի ամենամտերիմ գործընկերներն են եղել Սվյատոսլավ Ռիխտերը, Գիդոն Կրեմերը, Մստիսլավ Ռոստապովիչը, Մարթա Արգերիխը, Մաքսիմ Վենգերովը, Նատալիա Գուտմանը, Ջեսսի Նորմանը, Ժան Իվ Տիբոդեն, Անե-Սոֆի Մութերը, Լին Հարելը։ Բաշմետը ձայնագրել է նշանակալից ձայնասկավառակներ` «Deutsche Grammophon»-ի համար, որոնք արժանացել է «Diapason d’Or» և Գրեմմի մրցանակների։ Հայտնի են Մոցարտի Կոնցերտային սիմֆոնիայի ձայնագրությունը՝ Անե-Սոֆի Մութերի հետ, Բրամսի թիվ 1 դաշնամուրի սոնատը՝ Արգերիխի, Կրեմերի և Մայսկիի հետ, ինչպես նաև Բարտոկի կոնցերտի բոլորովին վերջերս թողարկված ձայնագրությունը` Բեռլինի ֆիլհարմոնիկի և Բուլեզի հետ։ Յուրի Բաշմետը Մոսկվայի ալտի միջազգային մրցույթի հիմնադիրն է և ժյուրիի անդամը, ինչպես նաև Մեն կղզում տեղի ունեցող Լիոնել Տերտիս ալտի միջազգային մրցույթի նախագահը։ Նա Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր և Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր։

Ալտահարը նաև վարպետության դասեր է անցկացնում Սիենայի Կիջիի երաժշտական ակադեմիայում և Քրոնբերգի կամերային երաժշտության ակադեմիայում։ Մաեստրո Բաշմետը հիմնադրել և ղեկավարել է մի շարք անվանի փառատոներ, որոնց թվին են պատկանում Սոչիում տեղի ունեցող Արվեստների ձմեռային փառատոնը (Ռուսաստան), «Պրոսեկոյի Պողոտա» փառատոնը (Իտալիա), «Էլբա՝ Եվրոպայի երաժշտական կղզի» փառատոնը (Իտալիա), այլոց շարքում: Նա մեծ սրտացավությամբ է գործում դասական երաժշտության ապագայի և երաժշտական կրթության հասանելիության համար։ Ռուսաստանում գործում են Յուրի Բաշմետի անվան ավելի քան յոթ կրթական կենտրոն։ Բաշմետը հիմնել և ղեկավարել է Համառուսական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը և ԱՊՀ երկրների երիտասարդական երաժշտական ակադեմիան։ Յուրի Բաշմետը ձևավորում է կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերող ընկալունակ մտածողություն՝ անցնելով դասական երաժշտության սահմանը։ Նա Բիթլզ խմբի և Ստինգի մեծ երկրպագու է, ռուսական հեռուստատեսության եթերում ունեցել է իր սեփական հեռուստաշոուն՝ նվիրված քաղաքական ամենատարբեր թեմաների քննարկմանը։ Յուրի Բաշմետը նվագում է 1758 թվականի Տեստորե ալտով (նույնանման մոդելի գործիք է, որով նվագել է Մոցարտը), որը գնել է 1971 թվականին։

«Կատարումներ՝ ապշեցուցիչ ճշգրտությամբ և կատարելությամբ... (Մոսկվայի մենակատարները) սահմռկեցրել էին ողջ լսարանը...» The Independent Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի երևանյան համերգին կհնչեն Սվիրիդով Կամերային Սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆևի և Բերգի ոճով՝ 6 մենակատարների և լարայինների համար 2018) (Հայաստանյան պրեմիերա), Չայկովսկու Նոկտյուրնը և Սերենադը:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ