Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով էր ասում, թե չի երևալու

Ով էր ասում, թե չի երևալու
16.10.2018 | 18:44

Որոշ ժամանակ առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու»։ Վանեցյան նաև վստահեցրեց, որ չի ընդունում, որ ազգային անվտանգության ծառայության հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունն էլ շատ էր: «Կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան հրապարակային չպետք է լինի»,- հավելել էր ԱԱԾ տնօրենը: Սա Վանեցյանը հայտարարել էր սեպտեմբերին։


Սակայն այս խոսքերի ուժը կորցրին ընդամենը մի քանի օր հետո, և վերջինս վերադարձավ կրկին նույն աշխատաոճին։ Հրապարակայնությունն ու հարցազրույցները դարձան հաճախակի։ Ինչու ԱԱԾ պետը չմնաց խոստմանը հավատարիմ և խախտեց լռության ուխտը։ Շատ պարզ պատճառով, առաջիկայում սպասվող նախընտրական շրջանում նա չէր կարող լռել, քանի որ որքան մեծ լինի աղմուկն, այնքան լավ, հասարակությունը սիրում է աղմկոտ գործեր, ինչ փույթ, որ ոչ մեկին չի հետաքրքրում իրավականորեն շատ թույլ ձևակերպված գործերից քանիսն ինչ ճակատագիր են ունենում ու քանիսն են հետագայում քրեական գործեր դառնում։ Կարևորն դա առաջին դեմքով ու առաջինը Վանեցյանը հասարակությանն իրազեկի։
Իսկ Վանեցյանը հայտարարում էր, թե ԱԱԾ տնօրենն այդքան էլ հրապարակային չպետք է լինի։ Հավանաբար ընտրություններից հետո Վանեցյանը իր հայտարարությանը հավատարիմ կմնա, քանի որ էլ կարիք չի լինի ամեն վայրկյան ասել, թե ԱԱԾ պահոցներում ինչ կամ ով կա։ Ի վերջո, ԱԱԾ-ի գործունեության մի մասն էլ նաև գաղտնիություն է ենթադրում։ Բայց հուսանք այնքան փակ չեն դառնա, որքան նախկինում էր այդ կառույցը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ