«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վիգեն Սարգսյան. Այն կուսակցությունը, որը իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում գնում է, արկածախնդիրների կուսակցություն է

Վիգեն Սարգսյան. Այն կուսակցությունը, որը իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում գնում է, արկածախնդիրների կուսակցություն է
16.10.2018 | 21:54

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հապճեպությունը պայմանավորված է նրանով, որ գործադիրը համարում է՝ իր համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել ընտրություններ անցկացնելու համար` լրագրողներին ասաց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և ՀՀԿ-ի հետ հանդիպումից հետո:

«Այսօր գործադիր իշխանություն ունեցող քաղաքական ուժը համարում է, որ նպաստավոր պայմաններ են իր համար ընտրություններ անցկացնելու և դիմում է մի քայլի, որը մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանն ու Հայաստանում քաղաքական կուսակցությունների կայացման գործըթնացին: Ցավում եմ դրա համար», - ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, ի տարբերություն նախկին քննարկումների, որոնք ծնեցին 4+4+4 ձևաչափ, նահանջ է: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ այն էլ ոչ վերջնական տարբերակով, իսկ Արարատ Միրզոյանն այսօր իրենց հետ հանդիպմանը նշել է, որ վստահ է՝ ուղիղ պատասխան օրենսգրքի վերաբերյալ չեն հասցնելու ստանալ և գուցե ինչ-որ մեկը հարցազրույցով հանդես գա ու կարծիք հայտնի:

«Դա անհարգալից վերաբերմունք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ: Ավելի հեշտ էր չուղարկել այդ օրենսգիրքը, ասել՝ արտակարգ իրավիճակ է, ինքներս ենք որոշում, ոնց ուզում ենք, գնում ենք առաջ», - ասաց նա: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ դեռևս չկա կուսակցական որոշում՝ կմասնացի՞ ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին, թե ոչ, բայց, իր կարծիքով, կուսակությունները ստեղծվում են, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանությունը, դառնան ընդդիմություն, նորից պայքարեն իշխանության համար ու դառնան մեծամասնություն: «Այն կուսակցությունը, որը իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում գնում է, արկածախնդիրների կուսակցություն է», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն ունի դիրքորոշում երկրի համար կարևոր հարցերում:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ